ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Երկու մարդատար ինքնաթիռ իրար են բախվել Թել Ավիվի թռիչքուղու վրա։ Տուժածներ չկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իսրայելական «Գալեյ Ցախալ» ռադիոկայանին։
Նրա տվյալներով` գերմանական «German Wings» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքուղուն բախվել է թռչել պատրաստվող իսրայելական «El Al» ավիաընկերության օդանավին։
«Թռիչքը հետաձգվել է, ուղևորներին հեռացվել են ինքնաթիռից։ Տուժածներ չկան»,–հաղորդել է ռադիոն։
Դատելով տեսանյութից, որը թողարկել են տեղական ԶԼՄ–ները` 2 ինքնաթիռի պոչային հատվածները վնասվել են։