00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր ապրանքների շուկա. ի՞նչ են վաճառում Հայաստանում, և ինչի՞ց պետք է զգուշանա գնորդը

© Sputnik / Асатур ЕсаянцИгрушечные машинки
Игрушечные машинки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում վաճառվող ապրանքների 80%-անվստահելի է ու պոտենցիալ վտանգավոր։ Պետական մարմինը բացահայտում է խախտումները, սպառողների պաշտպանը զգուշության կոչ է անում հայաստանցիներին։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայաստանյան շուկայում վաճառվող ապրանքների շուրջ 80%-ը վստահելի չէ։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ 2017թ-ի ընթացքում տարբեր ոլորտներում կատարված ուսումնասիրությունների ավելի քան 80%-ում տարբեր վտանգավորության աստիճանի խախտումներ են հայտնաբերվել։

Խաղալիքների ոլորտում խախտումներ են գտել տնտեսվարող սուբյեկտներից 83%-ի մոտ, օծանելիքի և կոսմետիկայի ոլորտում՝ 80-ի, բենզինի և դիզվառելիքի վաճառքի ոլորտում` 67%-ի մոտ, իսկ ավտոգազի վաճառակետերում խախտումները համատարած են` 100%։

Ամենամեծ վտանգն այստեղ ներկայացնում են ավտոմեքենաների բեռնախցիկներում տեղադրված գազի անհայտ ծագմամբ բալոններն ու դրանք թույլատրվածից բարձր ճնշմամբ լիցքավորելու սովորությունը, ինչով էլ պետական մարմնում բացատրում են վերջին տարիներին գրանցված պայթյունները։

Գազալցակայանների գլխին կախված վտանգը չեզոքացնելու համար կառավարությունում մշակվել է նոր օրենք։

Игрушки. Халк - Sputnik Արմենիա
«Սարսափելի ուրախ», կամ ինչու են հայ երեխաներին «թունավոր» խաղալիքներ հրամցնում

Լևոն Խալիկյանը հայտնեց, որ դրա ընդունումից հետո հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գազալցակայանների աշխատակիցները կկարողանան պարզել` տվյալ մեքենայի բալոնն անհրաժեշտ ստուգում անցե՞լ է, համապատասխանո՞ւմ է ստանդարտներին, թե՞ ոչ։ Իսկ տեսչության աշխատակիցն օնլայն կհետևեն` ինչ ճնշմամբ են լիցքավորում ավտոմեքենայի գազաբալոնները։

Բենզալցակայանների մեծ մասում էլ պարզվել է, որ հորերը չեն մաքրում, ինչի հետևանքով էլ բենզինի որակն ընկնում է: «Արձանագրվել են նաև դեպքեր, երբ քիչ են լիցքավորել, օրինակ` տախտակին 20 լիտր է ցույց տվել, բայց իրականում 19 կամ 18,5 լիտր են լիցքավորել: Կան դեպքեր, երբ ռեգուլյար բենզինը վաճառել են ավելի բարձր որակի գնով»,- ասաց Խալիկյանը:

Իսկ այն, որ բենզինի ոլորտում աշխատող հայ գործարարները կարողանում են բենզինին ջուր խառնել, Խալիկյանը չի հավատում։ Ի պատասխան լրագրողների հարցի, բանախոսն ասաց, որ եթե ինչ-որ մեկին հաջողվի անել դա, Նոբելյան մրցանակ կստանա:

Մանկական խաղալիք ներկրողներն ու վաճառողները ևս, թեև Նոբելյան մրցանակի մակարդակի դեռ չեն հասել, բայց շարունակում են վտանգի ենթարկել հայ մանուկներին։ Ամենաշատ խախտումները տեսուչները հենց այս ոլորտում են հայտնաբերել։ Երեխաներին վտանգի չենթարկելու համար Խալիկյանը խորհուրդ է տալիս խաղալիք գնելիս սերտիֆիկատ պահանջել։

«Վաճառողը պարտավոր է ներկայացնել սերտիֆիկատը, հակառակ դեպքում հաճախորդը պետք է հրաժարվի գնել խաղալիքը»,- ասաց նա։

2017թ․-ին տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել միայն խոշոր ներմուծողների մոտ: Թունավոր խաղալիքներ չեն հայտնաբերվել, եղել են միայն չարտոնագրված ու առանց մակնշման ապրանքներ։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է, որ փաստաթղթային խախտումը ևս վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։

«Այս սերտիֆիկատն անվտանգություն չի երաշխավորում։ Որոշ չափով գուցե ռիսկայնությունը նվազեցնում է, բայց խնդիրը հենց այն է, որ այդ սերտիֆիկատի նկատմամբ այսօր մեծ վստահություն չկա։ Հնարավոր է, որ առանց սերտիֆիկատի խաղալիքն անվտանգ լինի, և չի բացառվում, որ սերտիֆիկացված խաղալիքը փորձաքննության ենթարկվի ու պարզվի, որ թունավոր է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պիպոյանը` հավելելով, որ պետական գործառույթն առաջին հերթին պետք է լինի սպառողների և հատկապես երեխաների առողջության պահպանումը։

Պիպոյանի դիտարկմամբ` Հայաստանյան սպառողական շուկան վտանգավոր է, քանի դեռ պետությունը մոնիթորինգային փորձաքննություններ չի իրականացնում և գիտությանը կտրում է այդ գործընթացից։

Ինչ վերաբերում է 2017թ-ին Շուկայի վերահսկողության տեսչության հայտնաբերած 80% խախտումներին, Պիպոյանի համոզմամբ, սա սպառնալի ցուցանիշ է։

Չցանկանալով սպառողներին խուճապի ենթարկել` Պիպոյանն, այնուամենայնիվ, զգոնության կոչ է անում նրանց։

Լրահոս
0