00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի և Արևմուտքի դիվանագիտական վեճը, կարո՞ղ է Վաշինգտոնը կոտրել ռուսական շուկան

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցУолл стрит. Нью-Йорк.
Уолл стрит. Нью-Йорк. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ ռուսական բիզնեսն այլևս չի կարող իրեն անվտանգ զգալ Եվրամիության և ԱՄՆ երկրներում։ Ինչի՞ կարող է հանգեցնել Ռուսաստանի հնարավոր անջատումը SWIFT վճարային համակարգից։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսաստանի և Արևմուտքի միջև կոլեկտիվ առճակատումը սրընթաց թափ է հավաքում։ Կողմերի միջև հարաբերությունների սրումը, որի համար ձևական առիթ է դարձել բրիտանական Սոլսբերիում գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին թունավորելը, անցած երկուշաբթի վերածվել է ԱՄՆ–ից, Կանադայից, ԵՄ տասնյակ երկրներից և «եվրաինտերգրման» ուղին բռնած Ուկրաինայից ռուս դիվանագետներին արտաքսելուն։

Ակնհայտ է, որ դիվանագիտական անձնակազմի կտրուկ կրճատումը չի կարող չանդրադառնալ Մոսկվայի և այդ պետությունների միջև տնտեսական կապերի վրա։ Գրեթե բոլոր այդ երկրները Ռուսաստանի նշանակալի առևտրատնտեսական գործընկերներն են։

Генеральный секретарь ЦК КПСС Михаил Горбачев и президент США Рональд Рейган - Sputnik Արմենիա
Դիվանագետների արտաքսումը. Ռուսաստանն ու Արևմուտքը նոր «Ռեյկյավիկի» շեմի՞ն են

Քաղաքատնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովի կարծիքով` առաջիկայում Ռուսաստանի վրա ճնշումը միայն կաճի, և Սկրիպալի հետ պատմությունն ընդամենը պատճառ է, ցանկության դեպքում կարելի է բազմաթիվ պատճառներ հորինել։

«Ռուսաստանը շատ բարդ առևտրային և տնտեսական հարաբերություններ կունենա Եվրամիության երկրների հետ։ Ցավոք, Բրյուսելը թույլ է տվել Վաշինգտոնին և Լոնդոնին ներքաշել իրեն այս պատմության մեջ, թեև «Սկրիպալի գործը» անգլո–ամերիկյան հարց էր և անմիջականորեն չի վերաբերել ԵՄ երկրներին։ Այո, Գերմանիան շարունակում է ռուսական գազ ստանալ, բայց այնուամենայնիվ, չի կարելի հույս ունենալ, որ ռուսական բիզնեսը Գերմանիայում անվտանգ կզգա իրեն և հուսալ, որ մենք կունենանք նորմալ դիվանագիտական և առևտրային հարաբերություններ», – ասաց փորձագետը Sputnik Արմենիանի հետ հարցազրույցում։

Ռուսաստանում, վերջապես, պետք է գիտակցեն տնտեսական ռազմավարությունը փոխելու անհրաժեշտությունը, քանզի սխալ էր շեշտը` Ռուսաստանը Եվրոպայի, Արևմուտքի մաս է վրա դնելը։ Փորձագետը կարծում է, որ պետք է, առաջին հերթին, կարողանալ կարգավորել այն ապրանքների արտադրությունը, որոնք Ռուսաստանը ներկրում է եվրոպական երկրներից, երկրորդ` ակտիվացնել եվրասիական ինտեգրացիոն գործընթացները` հակադրելով դրանք Եվրամիությանը։

Китай. Логистика. - Sputnik Արմենիա
Չինաստանը չեզոքացնում է Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում. Հայաստանն ի՞նչ կշահի

«Եթե մենք չենք վերանայում մեր արտաքին տնտեսական հարացույցը (պարադիգմա, խմբ.), ապա կշարունակենք հարվածը հետևից ստանալ` արտասահմանում ռուսական ակտիվների, անշարժ գույքի վրա կալանք դնելու, հաշիվները սառեցնելու տեսքով։ Կարելի է պատրաստ լինել նրան, որ Ռուսաստանին կանջատեն SWIFT գլոբալ վճարային համակարգից», – ասաց նա։

Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանն ի վիճակի է դիմանալ համակարգից անջատվելուն։ Բայց դա հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելուն, դա ազդանշան կդառնա աշխարհի համար, այդ թվում` Չինաստանի, որն ԱՄՆ–ի գլոբալ առևտրային մրցակիցն է։ Ազդանշանի էությունը հետևյալն է. SWIFT–ը դադարել է գոյություն ունենալ որպես չեզոք ֆինանսական համակարգ, և պետք է նոր համակարգ ստեղծել, որի գործունեությունն իսկապես կախված չի լինի Վաշինգտոնի քմահաճույքներից։

Ռուսաստանը պատրաստ է նման սցենարի։ Մասնավորապես, անցած տարի ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հաղորդել է Ռուսաստանի բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգի ներմուծման մասին։ Այն ստեղծված է որպես միջբանկային փոխազդեցության այլընտրանքային ալիք` նպատակ ունենալով ապահովել ծառայությունների երաշխավորված և անխափան տրամադրում ֆինանսական գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություններ հանձնելու ոլորտում։

Կոլտաշովի կարծիքով` ներկա պայմաններում Ռուսաստանը կձգտի սերտորեն համագործակցել Չինաստանի հետ, ասիական շուկաներ բացել և միջոցներ որոնել` սեփական արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու համար, օգնել գործընկերների տնտեսություններին ինտեգրվել։

«Այդ պատերազմում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հաղթանակը ոչ մեկին տնտեսական վերելք չի բերի։ Դա պատրանք է։ Ես կասկածում եմ, որ ԱՄՆ–ին չի հաջողվի հասնել իր նպատակին` կոտրել և թալանել ռուսական շուկան», – հավելեց նա։

Իրավիճակը նրանով է տարօրինակ, որ Եվրամիությունն իր վրա կզգա ԱՄՆ տնտեսական հարկադրանքը։ Բրյուսելի և Վաշինգտոնի հարաբերություններում խնդրահարույց կետերից մեկը Թրամփի որոշումն է եվրոպական պողպատի և ալյումինի վրա ներկրման տուրքեր սահմանելու մասին։ Եվրամիությունում հայտարարում են, որ այդ որոշումը վերջնականապես կթաղի նրանց միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու նախագիծը։ Բրյուսելում խոստանում են ադեկվատ և արդյունավետ պատասխան տալ ամերիկացիների գործողություններին։

Կոլտաշովի կարծիքով` կապիտալիստական աշխարհում հակասությունները ձեռք են բերել բազմամակարդակ բնույթ։ Մի կողմից հակասություններ կան Գերմանիայի և ԱՄՆ–ի միջև, մյուս կողմից առկա են տարաձայնություններ Եվրամիության մնացած երկրների և Գերմանիայի միջև։ Բեռլինի դրությունն այս դասավորության մեջ ամենավատն է։ ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան ոչինչ չեն վտանգում այս խաղում, իսկ գերմանացիները կարող են անուղղելի վնաս կրել։ Ուստի հակառուսական խրախճանքին Գերմանիայի մասնակցությունը հակասում է նրա տնտեսական շահերին։

Լրահոս
0