ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանի պատկան մարմիններն այս պահին ճշտում են Կեմերովոյի առևտրի կենտրոնում զոհվածների թվում հայերի առկայությունը։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցը։
«Հենց համապատասխան տեղեկատվություն ունենանք, մենք այն անհետաձգելի կարգով կհրապարակենք»,– ասաց մեր զրուցակիցը։
Հայաստանի ԱԳ նախարարությունը նույնպես այս պահի դրությամբ Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգության զոհերի ու տուժածների թվում հայերի առկայության մասին տվյալների չի տիրապետում։
Հիշեցնենք, այս պահի դրությամբ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է 53 զոհերի մասին տեղեկատվությունը, որոնց թվում նաև երեխաներ կան։ Հարազատների հայտարարությունների համաձայն` հրդեհի պատճառով անհայտ կորածների թիվը հասնում է 64-ի։