ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպանատան նախնական տվյալներով` նախօրեին ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Բալայանը խոստացել է տրամադրել հավելյալ ինֆորմացիա։
.@armembrus-ի տվյալներով` #ՌԴ #Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ:
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) 26 марта 2018 г.
Հիշեցնենք, որ կիրակի ՌԴ Կեմերովայի առևտրային կենտրոնում հրդեհ էր բռնկվել։ Զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի այն հատվածում, որտեղ գտնվում էր կինոթատրոնն ու մանկական խաղահրապարակը։
Վերջին տվյալների համաձայն` Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասնում է մոտ 70-ի։ Այլ տվյալների համաձայն` 53 մարդ է զոհվել։