00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված արտասովոր հուշարձան կկանգնեցվի

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Женева
Города мира. Женева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հուշարձանն ուզում էին տեղադրել ՄԱԿ–ի ազգերի պալատի մոտ, բայց միջամտեցին թուրքական իշխանությունն ու նրա անխոնջ պաշտպան Իվ Նիդեգերը։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Ժնևում երկարատև դատավարությունից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կհայտնվի, հայտնում է Bluewin.ch շվեյցարական պարբերականը։

Հուշարձանի նախաձեռնողները ստիպված էին մի քանի տարի շարունակ պայքարել արձանի համար։ Հուշարձանի նախագիծը քաղաքային խորհուրդը հաստատել էր 2011 թվականին։ Մրցույթի հաղթող էր ճանաչվել ֆրանսիահայ ճարտարապետ Մելիք Օհանյանի նախագիծը` 10-մետրանոց 9 լապտերասյուներ, որոնցից յուրաքանչյուրի լապտերն արցունքի տեսք ունի։

Социальная реклама про Геноцид армян - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակը կմասնակցի Կաննի կինոփառատոնին

Սկզբում այն ուզում էին բացել «Բաստիոն Սենտ Անտուան» հնագիտական իրերի այգում, բայց այնտեղ բավարար տեղ չգտնվեց, հետո որոշեցին, որ հարմար վայր է «Արիանա» ապակու և խեցեղենի թանգարանը` ՄԱԿ-ի ազգերի պալատի մերձակայքում, սակայն այդ ժամանակ Շվեյցարիայի իշխանությունը բավարարեց Անկարայի գործընկերների դիմումն այն մասին, որ ՄԱԿ-ի շենքի տարածքը քաղաքական առումով չեզոք պետք է մնա։

«Եթե այդպես է, ուրեմն հուշարձանը չի կարելի կանգնեցնել քաղաքի նաև այլ վայրերում»,- պնդեց փաստաբան և նախկին պատգամավոր Իվ Նիդեգերը։ Նշենք, որ Շվեյցարիայի իշխանությունից նա նույն եռանդով պաշտպանում էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին, որը հանդես է եկել Հայոց ցեղասպանության հրապարակային մերժումով։

Վերջապես հուշարձանի համար ընտրեցին Թրեմբլե պուրակը, բայց հուշարձանի հակառակորդները չհանդարտվեցին։ Նիդեգերի ջանքերի շնորհիվ պուրակի հարևանությամբ գտնվող տների որոշ բնակիչներ հայտարարեցին, որ հասարակական այգին քաղաքականության տեղ չէ, իսկ հուշարձանն էլ խանգարում է նրանց։

Սակայն հունվարին դատարանը մերժեց նրանց հայցը, և մեկնարկեցին հուշարձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես հայտնել է նախագծի համակարգող Ստեֆան Քրիստենսենը, հուշարձանը նախատեսվում է բացել ապրիլի 13-ին։

Լրահոս
0