00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահը կերդվի Ադրբեջանից փրկված հնագույն մատյանի վրա. այն համարվել է ամենաբուժիչ

© Из архива НИИ "Матенадаран"Евангелие "Вехамор" 7 в.
Евангелие Вехамор 7 в. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նոր հանրապետության բոլոր նախագահները նախապատվությունը տվել են «Վեհամոր Ավետարանին» իրենց երդմնակալության ժամանակ: Նույն արարողակարգով կերդվի նաև չորրորդ նախագահը: Ինչպե՞ս է հնագույն ձեռագիրն Ադրբեջանի ներկայիս տարածքում պահպանված հայկական եկեղեցուց ի վերջո հասել Հայաստան, և ինչով է այն գրավել մեր նախագահներին։

ԵՐԵՎԱՆ, մարտի — Sputnik. Նելլի Դանիելյան. Ապրիլի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում 10 680 պայմանական համարի տակ պահվող ձեռագիրը հատուկ ընթացակարգով դուրս կբերվի պահոցից, կտեղափոխվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ այդ օրն, աջ ձեռքը դնելով այդ ձեռագրի վրա, երդում կտա Հայաստանի 4-րդ նախագահը։

Статуя Григора Нарекаци в Ватикане - Sputnik Արմենիա
Վատիկան այցելողներն այսուհետ կհանդիպեն Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանին

10 680 համարի ներքո Մատենադարանում պահվող ձեռագիրը Հայաստանի ամենահին ամբողջական պահպանված Ավետարանն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Մատենադարանից։

7-րդ դարով թվագրվող Ավետարանը Մատենադարանին է հանձնել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Վեհափառը` 1975 թ.-ին։ Մինչ կաթողիկոսին հասնելն ու Մատենադարանում հանգրվանելը հնագույն ձեռագիրը երկար ճանապարհ է անցել։

Թե որտեղ է ստեղծվել ու որտեղ է մինչև 13-րդ դարը պահվել ձեռագիրը, գիտնականներին ճշտել չի հաջողվել։

Մատենադարանից մեզ ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 13-րդ դարից սկսած այն պահպանվել է Կոտայքի գավառի Հավուց թառի վանքում, 15-րդ դարում՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մաքենյաց վանքում, իսկ 16-րդ դարից սկսած՝ Արցախի պատմական Գարդման գավառի Բանանց գյուղի հայկական եկեղեցում (ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջան):

Այստեղ Բանանց գյուղի համայնքի միջոցներով Հնագույն Ավետարանը վերջին անգամ նորոգվել ու կազմվել է։ Գյուղի բնակիչներն այն համարում էին հրաշագործ սուրբ ձեռագիր ու հավատում էին, որ այն ի զորու է բուժել հիվանդություններ, փրկել իրենց ու իրենց գյուղը։

Բանանցեցիք այն կոչում էին «Պահապան Ավետարան» կամ «Բժշկության Ավետարան»:

Ավելի ուշ ձեռագիրը Բանանցից տեղափոխվել է Գանձակի (ներկայիս Ադրբեջանի Գյանջա քաղաք) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Այս եկեղեցուց 1975թ.-ին Հայ Առաքելական եկեղեցու այն ժամանակվա Ադրբեջանի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանն այն բերել է Էջմիածին և նվիրել Վազգեն առաջին Կաթողիկոսին: Վեհափառն այն նույն տարում նվիրել է Մատենադարանին։

«1975 թ. հուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետը այցելեց Մատենադարան և հանդիսավոր կերպով «Վեհամոր Ավետարանը» ընծայեց Մատենադարանին' այսպիսի մակագրությամբ. «Մենք Վազգէն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց, այսօր 25 հուլիս 1975 թուին, սույն ձեոագիր Ավետարանը հանձնեցինք Երևանի Ս. Մեսրոպի անվան Մատենադարանին: Վազգէն Ա.»,- հնագույն ավետարանին նվիրված իր աշխատության մեջ գրում է հայ անվանի ձեռագրաբան Արտաշես Մաթևոսյանը։

Ի հիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի մոր՝ Սիրանույշ Պալճյանի, ավետարանը կոչվել է «Վեհամոր Ավետարան»։

Արտաշես Մաթևոսյանը վկայակոչում է նաև Վիեննայի անվանի գիտնականներ Հելմոլտ և Հայդե Ռոլշհաոլզենների կատարած բացահայտումը։ Մատենադարի հնագույն ձեռագրի մասին իրենց հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ դրանից ավելի հին աշխարհում միայն մեկ Ավետարան կա։ 6-րդ դարով թվագրված ասորերեն այդ ձեռագիրը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։ Այն, սակայն, ի տարբերություն «Վեհամոր Ավետարանի»՝ թերի է ու քայքայված:

Մատենադարանի աշխատակից ՀՀ առաջին նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանն, իհարկե, քաջ տեղյակ էր Մատենադարանում պահվող հնագույն Ավետարանի մասին, ուստի իր նախագահական երդման արարողության համար հենց «Վեհամոր Ավետարանն» ընտրեց։

Հետագայում ՀՀ բոլոր 3 նախագահները ևս իրենց ընտրությունից ու վերընտրությունից հետո հենց այս գրքի վրա են դրել իրենց աջ ձեռքը` նախագահական երդմնակալության արարողության ժամանակ։

Евангелие Королевы Керан. Царская семья Киликии - Sputnik Արմենիա
Բացառիկ մանրանկար. 13-րդ դարի հայ թագավորական ընտանիքը

4-րդ նախագահը ևս կերդվի նույն արարողակարգով։ Բայց մի տարբերությամբ։ ՀՀ նոր Սահմանադրությամբ նախագահական երդման տեքստը փոխվել է, եթե 1995թ.-ից ՀՀ նախագահները երդվում էին «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի», ապա 2015թ.-ին ընդունված Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ապրիլի 17-ին այլ երդում կտա։

«Հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,- աջ ձեռքը «Վեհամոր Ավետարանին» ու ՀՀ Սահմանադրության վրա դնելով` կերդվի Արմեն Սարգսյանը։

Լրահոս
0