00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվացի զբոսաշրջիկը հասկացել է՝ ինչու են հայերը «Նիվա» սիրում

© Sputnik / Aram NersesyanВесна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը զարմացնում է զբոսաշրջիկներին ոչ միայն գեղեցիկ ու տեսարժան վայրերով, այլև հայաստանցիների սովորություններով։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան․ Մոսկվացի զբոսաշրջիկ Դմիտրի Կրասավինը չորս օրով էր Հայաստան եկել։ Այս ընթացում նա հասցրել է տեսնել հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերը, նաև հասկանալ՝ ինչու են հայերն այդքան «Նիվա» մակնիշի մեքենան սիրում։

Դմիտրին սիրում է ճանապարհորդել և իր ուղևորությունների ընթացքում հաճախ է մեքենա վարձակալում, որպերզի հանգիստ շրջի այս կամ այն երկրի քաղաքներով։

Гегардский монастырь, Армения - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը

«Հայաստանում մեկ խնդիր կա՝ փոքր քաղաքների դժվարանցանելի ճանապարհները։ Հիմա հասկացա՝ ինչու այստեղ այդքան շատ «Նիվա» կա։ Հատկապես՝ սպիտակ», — ասում է մոսկվացին։

Ռուս զբոսաշրջիկը նշեց, որ վաղուց էր պատրաստվում Հայաստան այցելել, հատկապես, որ Մոսկվայում նա ունի բազմաթիվ հայ ընկերներ, որոնք միշտ հետաքրքիր բաներ են պատմում հայրենիքի մասին։

Երբ Դմիտրին իմացավ ավիատոմսերի զեղչերի մասին, անմիջապես գնեց ու Հայաստան եկավ։

«Քանի որ գրասենյակում եմ աշխատում, միշտ բոլոր հնարավոր տոներն օգտագործում եմ ճանապարհորդելու համար։ Մարտի 8-ի առիթով չորս ազատ օր ունեինք, դրանք Հայաստանում անցկացրի», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Դմիտրին գնահատում է նոր մարդկանց հետ ծանոթություններն ու դա իր ուղևորությունների լավագույն պահերից է համարում։ Մեր մոսկվացի հյուրը պատմեց, որ ճանապարհին հանդիպել է հետաքրքիր մարդկանց, որոնց հետ կարելի է ամեն ինչի մասին խոսել։

Ռուս զբոսաշրջիկը համոզվեց, որ Հայաստանում կան բազում ռեստորաններ ու սրճարաններ, սակայն նա ազգային խոհանոցով վայր էր փնտրում։ Եվ գտավ։

«Ես բուսակեր եմ, իսկ հայկական խոհանոցն 90%-ով մսով ուտեստներից է բաղկացած։ Այնպես որ այդքան էլ մեծ ընտրություն չունեի։ Բայց դա խնդիր չէ։ Թարմ հաց, տնական պանիր, բանջարեղեն ու գինի, էլ ի՞նչ է պետք։ Ինձ համար ամենակարևորը թարմ մթերքն է։ Հայաստանում այն շատ համեղ է։ Այնքան եմ տնական պանիր կերել, նաև տարբեր խոտերով ուտեստներ ունեք, շատ ախորժելի են։ Դե իհարկե, սմբուկով պատրաստած ամենատարբեր ուտեստները ևս շատ լավն են», — ասաց Դմիտրին։

 

Դմիտրիին ամենաշատեղը բնությունն էր տպավորել։ Ռուսաստանցին եղել է Հայաստանի տարբեր վայրերում ու իսկապես վայելել դրա գեղեցկությունը։

«Երբ շրջում ես Հայաստանով, շուրջդ այնպիսի գեղեցկություն է, խելագավելու բան է։ Իհարկե, Սարյանի թանգարան էլ եմ գնացել, սիրում են նրան», — ասաց մոսկվացի զբոսաշրջիկը։

Դմիտրիին հետաքրքրեց նաև երևանյան մետրոն։ Սակայն նա չգիտեր, որ առանց հատուկ թույլտվության այն չի կարելի նկարահանել։ Այդ պատճառով հաջողվեց միայն մի քանի կադր անել: Նա հասցրել է շրջել ամբողջ Երևանում։ Ընկերոջ հետ բարձրացել է «Կասկադ»՝ Արարատով հիանալու, հասցրել է դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին պատկերող գրաֆիտի գտնել, նաև զբոսնել Կոնդում։

Լուսանկարներից մեկում Դմիտրին նույնիսկ նշել է, որ Հայաստանն իր ճանապարհորդությունների ցուցակի 47-րդ երկիրն է։
Լրահոս
0