00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նովրուզ հայկական ձևով, կամ ինչպես հայերը կպատվեն իրանցիներին

© Sputnik / Aram NersesyanИранцы в Армении отмечают Новруз
Иранцы в Армении отмечают Новруз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր իրանալեզու և թուրքախոս ժողովուրդները տոնում են գլխավոր տոնը` Նովրուզը` Նոր տարին, որը կապված է նաև գարնան գալուստի և բնության զարթոնքի հետ։ Հայաստանը Իրանից հյուրերի հոսքի է սպասում, իրանցիներն ավանդաբար այս օրերին շատ են Երևանում։

Ամեն տարի հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների և զվարճանքի այլ հաստատությունների տերերը սպասում են հարևան երկրից զբոսաշրջիկների քանակի ավելացմանը. այստեղ նրանք ստիպված են մրցակցել Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Պետք է ասել, որ վերջին տարիներին իրանցի հյուրերի քանակը Հայաստանում կայուն էր` որոշակի աճի միտում արձանագրելով։

2018 թվականին նման սպասումներով Իրանից Հայաստան ավիաթռիչքների հայտերի քանակի աճ է արձանագրվել։ Սակայն, ինչպես լրագրողներին չորեքշաբթի հայտնեց «Տաթև» զբոսաշրջային գործակալության տնօրեն և Հայաստանում մի շարք իրանական ավիաընկերությունների ներկայացուցիչ Առլեն Դավուդյանը,  որոշ հայտեր չեղյալ են հայտարարվել, և ավիաչվերթերի քանակն, ընդհանուր առմամբ մոտ 70 է եղել, ինչը գրեթե անցյալ տարվա ծավալներին է հավասար։ Աճի բացակայությունը Դավուդյանը բացատրում է Իրանի ազգային արժույթի որոշակի արժեզրկմամբ, ինչը չէր կարող բերել զբոսաշրջային ուղևորությունների աճ ոչ միայն Հայաստան, այլև այլ ուղղություններով։

Иранцы в Армении отмечают Новруз - Sputnik Արմենիա
Իրանցի կին գործարարը պատմել է` ինչով է Հայաստանը գրավում Նովրուզի օրերին

Հյուրերի համար թռուցիկներ ու բրոշյուրներ են տպագրում պարսկերենով, որոնցից կարելի է ցանկացած օգտակար տեղեկություն ստանալ` վարդակների ստանդարտներից և լարման ցանցից, մինչև տաքսու ուղեվարձ։ Մի խոսքով, այն ամենն, ինչ անհրաժեշտ է զբոսաշրջիկների համար։ Երևանում ցուցահանդեսներ են կազմակերպվել և հատուկ իրանցի հյուրերի համար տարբեր միջոցառումներ են ծրագրված։

Ոմանք կայցելեն թանգարաններ և համերգներ, ոմանք Հայաստանով կճանապարհորդեն, մյուսներն էլ`  ավտոմեքենայով մինչև Վրաստան կհասնեն` մի ուղևորության շրջանակներում երկու երկիր այցելելով։ Կլինեն նաև մարդիկ, որոնք կգան ոչ թե հայկական բնության գեղեցկությունը վայելելու, և ոչ էլ թանգարաններում բացառիկ ցուցանմուշների ուսումնասիրման համար։ Նրանք վազում են դեպի ազատ հասանելիություն ունեցող ոգելից խմիչքներ և գիշերային արկածներ, իսկ մի քանի հայուհի, որոնք երազում են օտարերկրացի ամուսին ունենալու մասին, կգտնեն իրենց կեսին։ Տա Աստված, որ այդ ճակատագրի համար հետագայում նրանք միայն շնորհակալ լինեն։

Պետք չէ հիմա մեզ սրբի տեղ դնել ու այնպիսի դեմքի արտահայտություն ընդունել, կարծես այդ օրերին գիշերային թիթեռնիկների և պոտենցիալ հարսնացուների համընդհանուր մոբիլիզացիա չի հայտարարվում։ Իհարկե, ամերիկացի կամ ֆրանսիացի հպատակների հետ ամուսնանալու ցանկությունն ավելի մեծ է, սակայն իրանցիներն էլ վերջին թեկնածուները չեն։ Իսկ մեր հյուրերից շատերը չեն էլ թաքցնում, որ ժամանել են կոնկրետ նպատակով. հիմնականում տարբեր տարիքի տղամարդկանց խմբեր են` առանց կանանց ուղեկցության, նրանք պատկառանքով տղամարդկանցից կես քայլ հետ են մնում։

Курдские военные - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ պետք է Երևանը զորք ուղարկի քուրդ պարտիզաններին աջակցելու համար

Բացի այդ, իրանցի զբոսաշրջիկի համար պայքարում պակաս կարևոր նշանակություն չունեն հյուրանոցների և տարատեսակ ծառայությունների սպասարկման գները։ Գաղտնիք չէ, որ մեր հյուրանոցները հաճախ անարդարացիորեն թանկ են, օրինակ, ի տարբերություն հարևան Վրաստանի, և գները ոչ մի պայմանով չեն իջեցնում, միևնույն ժամանակ չափազանց քիչ են տարբեր զեղչեր առաջարկող ակցիաները։

Սակայն կան նաև օբյեկտիվ դժվարություններ. գործարարներից շատերը, հատկապես` մենեջերներն ու հասարակական սննդի կետերի սեփականատերերը, ասում են, որ իրանցիներին դժվար է սպասարկել լեզվային խոչընդոտի պատճառով. նրանցից քչերը անգլերեն գիտեն` գոնե սկսնակ մակարդակի, հայերենի և ռուսերենի մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։

Իսկ ընդհանրապես, իհարկե, երկիրը, որը զբոսաշրջությունը առաջնահերթ ոլորտներից է հռչակել, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի իրանցի զբոսաշրջիկներին. որոնք կայուն կերպով, ռուսներից հետո երկրորդ տեղն են զբաղեցնում Հայաստան այցելության քանակով։

Այնպես որ, շնորհավորում ենք բոլորին իրանական նոր տարվա, իրանական նոր երջանկության կապակցությամբ, իսկ սպասարկման ոլորտի հայրենական ներկայացուցիչներին`եկամտաբեր սեզոնի առիթով։ Հույս ունենք, որ ամեն ինչ, ինչպես միշտ, բարձր մակարդակով կլինի, իսկ որոշ թերություններ տհաճ բացառություն կլինեն։

Լրահոս
0