ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Երգչուհի Սիրուշոն ելույթ է ունեցել Բոստոնում և Instagram-ի իր էջում տեսանյութեր հրապարակել համերգից, որոնցում երևում է, թե ինչպես է ցնծում հանդիսատեսը։
Սիրուշոն մի քանի հայրենասիրական երգեր է կատարել, որոնց հաջորդել է «Եվրատեսիլի համար» գրված «Քելե, քելե» երգը։
Հանդիսատեսի բերկրանքին ու կենդանի կատարմանը գումարվել են լուսային էֆեկտները, և համերգը վերածվել է անմոռանալի շոուի։