ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Քարակերտ-Արտենի ճանապարհի 2.799 կմ-ին՝ ՊԿ-5 հատվածում, էլեկտրագնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին` ժամը 10.30-ի սահմաններում։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ոչխարներից 63-ը սատկել են։
Կատարվում է քննություն: