
Ամենամութ անտառը՝ Շվարցվալդը, գտնվում է Գերմանիայում։ Անտառը սև են անվանել հռոմեացիները։ Փշատերև ծառերի սաղարթի արանքից արևի լույսը չի թափանցում։

Կոմիի կուսական անտառները գտնվում են Պեչերո-Իլիչյան արգելոցի տարածքում և դասվում են ամենահին անտառների շարքը։ Այստեղ աճում են եղևնիներ և սոճիներ, հյուսիս-արևմուտքում՝ սիբիրյան մայրիներ։

Ճապոնիայի Սագանո բամբուկե անտառը, որը գտնվում է Արասիյամա լեռան ստորոտին, հայտնի է 8-րդ դարից։

Կարմրածառի-շիմշատե պուրակը մնացուկային անտառ է Սոչիում՝ Ախուն լեռան լանջին։ Ոչնչացման եզրին է հայտնվել հրաթիթեռների պատճառով, որոնք բերել են 2012-ին Սոչիի օլիմպիադայի համար գնված բույսերը։

«Ստոլբի» բնական արգելոցը Կրասնոյարսկում է՝ Սիբիրի կենտրոնում։ Մինչև 90 մետր բարձրությամբ ժայռերը պատված են ծառերով։

Ուսուրիական փշատերև անտառ Ռուսաստանի Հեռավոր Արևելքում, այստեղ զարմանալիորեն միահյուսվում են սիբիրյան փշատերև անտառը և մերձարևադարձային ջունգլիները։

Կղզի Կրասնոյարսկի երկրամասում՝ Չուլիմ գետի վրա։

8/9
© Sputnik / Aram Nersesyan
Դիլիջանի Ազգային պարկը՝ հայկական բնության բացառիկ անկյուններից մեկը, որն աչքի է ընկնում հարուստ և յուրահատուկ կենսաբազմազանությամբ։

9/9
© Sputnik / Aram Nersesyan
Խոսրովի արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Այս վայրը չափազանց հետաքրքիր է բուսական և կենդանական աշխարհի հարստությամբ և բազմազանությամբ, ինչպես նաև պատմության ու երկրաբանության տեսանկյունից։