00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխած տարածքներում գտնվելն հակացուցված է կյանքին. հեռու փախեք ծխողներից

© Sputnik / Aram NersesyanКурить запрещено
Курить запрещено - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ չծխելը դեռ չի ապահովագրում մարդկանց ծխախոտային ծխի բավականին լուրջ հետևանքներից. մոտակայքում ծխող մարդը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. 2017 թ. նոյեմբերին Սպառողների ազգային ասոցիացիայի կողմից Երևանում անցկացվել է օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրություն, որի ժամանակ համեմատվել է օդի աղտոտվածության մակարդակը այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է, և այն վայրերում, որտեղ այն բացարձակ արգելված է:

Հետազատության ընտրանքում ընդգրվել են 30 ռեստորան, սրճարան և բար, որոնցից 5-ում ծխելը բացարձակ արգելված է, 12-ում առկա են ծխողների և չծխողների համար հատկացված առանձն սրահներ, իսկ 13-ում ծխելը թույլատրվում է ողջ տարածքում: Հետազոտությունները անցկացվել են աշխատանքային ժամերին:

Курильщик - Sputnik Արմենիա
Ծխելու համար տուգանքներն իրատեսակա՞ն են, թե՞ մատից ծծած. դեռ պետք է գնահատեն

Օդի աղտոտվածության վնասակար խտացումները չափելու համար օգտագործվել է SidePak Aerosol Monitor կոչվող սարքը, որով աշխարհի ավելի քան 60 երկրներում բազմաթիվ վայրերում չափել են ծխախոտի ծխի աղտոտման ազդեցությունը:

Այրվող ծխախոտից արտանետվում են մեծ քանակությամբ թոքերի մեջ հեշտությամբ ներթափանցող փոքր և անտեսանելի մասնիկներ, որոնք վտանգավոր են առողջության համար։

Այդ մասնիկների ազդեցության մակարդակների արդյունքները գնահատվել են՝ օգտագործելով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից օդի նպատակային որակի 10 μգ/մ3 ցուցանիշը, ինչպես նաև ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) կողմից մշակված Օդի որակի ինդեքսը (ՕՈԻ):

Հետազոտության արդյունքների համաձայն` այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրված է ամենուրեք, գրանցվել է թունավոր մասնիկների ծայրահեղ բարձր մակարդակ՝ միջինում 600 µգ/մ3 (միկրոգրամ մեկ խորանարդ մետրի համար), այսինքն՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից (ԱՀԿ) սահմանված օդի որակի չափանիշերից 60 անգամ ավելի բարձր: Հաստատություններում, որտեղ ծխելը սահմանափակ է, ծխողների համար սահմանված տարածքներում օդի աղտոտման մակարդակը ևս բարձր է և կազմում է միջինում 115 µգ/մ3 ։ ԱՀԿ-ի կողմից սահմանված օդի որակի չափանիշերից այդ ցուցանիշը 11,5 անգամ ավելի բարձր է:

Հաստատություններում, որտեղ ծխելը սահմանափակ է, անգամ չծխողների համար սահմանված տարածքներում օդի աղտոտման մակարդակը ԱՀԿ-ի կողմից սահմանված օդի որակի չափանիշներից 8,5 անգամ ավելի բարձր է:

Ընդհանուր առմամբ, 11 վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամեն տեղ, 5 ծխելու համար և 1 չծխողների համար հատկացված տարածքում կատարված չափումները ցույց տվեցին, որ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության կողմից սահմանված մակարդակը գերազանցվել է ավելի քան 150.5 µg/m3-ով, ինչը կարելի է դիտարկել որպես վտանգավոր շեմ:

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Հայկական «առողջաբարդություն»․ առողջապահության նախարարը վերածվեց տուգանքների նախարարի

Ծխելը ամբողջությամբ արգելված վայրերում արձանագրվել է ավելի քան 19 անգամ ցածր աղտոտման մակարդակ, քան այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրվում է ամենուրեք:

Ուսումնասիրությունների արդյունքները փաստում են` եթե նույնիսկ հասարակական վայրում գտնվող մարդը չծխող է, շրջակայքում գտնվող ծխողները բավականին մեծ վնաս են հասցնում նրա առողջությանը: Ծխախոտի երկրորդային ծուխը պարունակում է 7000-ից ավելի քիմիական միասնություններ, որոնցից 250-ը հայտնի են որպես վնասակար, իսկ 69-ը քաղծկեղածին նյութեր, այն կարող է բավականին լուրջ խնդիրների պատճառ դառնալ` մասնավորապես նպաստելով թոքերի քաղծկեղին, սրտի կամ ուղեղի կաթվածին, շնչառական օրգանների հիվանդությունների զարգացմանը, մանուկների հանկարծամահության սինդրոմին, երեխաների շրջանում վերին շնչառական օրգանների և ականջային վարակներին, ծանր ասթմային:

Այսպիսով՝ 2017 թվականի նոյեմբերին Երևանում անցկացված՝ օդի որակի մոնիթորինգային ուսումնասիրության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ չծխելը դեռ չի ապահովագրում մարդկանց ծխախոտային ծխի բավականին լուրջ հետևանքներից. մոտակայքում ծխող մարդը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։

Լրահոս
0