00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ–ը վերահաստատում է` Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում առկա են կոպիտ խախտումներ

© Sputnik / Asatur YesayantsГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ՄԻՊ աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել ՄԻՊ արտահերթ զեկույցում հոգեբուժական հաստատություններին վերաբերող խախտումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 Մարտ — Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերահաստատում է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերված՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ժամկետանց դեղորայքի, օրինական հիմք չունեցող զսպման միջոցների հետ և այլն:

ՄԻՊ–ից տեղեկացնում են, որ իրականությանը չեն համապատասխանում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի և աշխատակիցների կողմից «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում ՄԻՊ արտահերթ զեկույցում տեղ գտած խախտումները հերքող պնդումները:

Больница. Больничная койка - Sputnik Արմենիա
Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. մորը սպանած կինն ինքնասպան է եղել

«Մասնավորապես` Գյումրու հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում բացահայտված բոլոր խախտումներն այցի ավարտին, ինչպես պահանջում են միջազգային կանոնները, ներկայացվել են նույն կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին: Դրանից հետո, այցի գրավոր արդյունքները՝ անհրաժեշտ վերլուծությամբ, Պաշտպանի կողմից ուղարկվել են Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Առողջապահության նախարարություններ»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՄԻՊ–ից տեղեկացնում են, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացած պարզաբանումների համաձայն՝ ժամկետանց դեղորայքի փաստը հաստատվել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի հրամանով, և համապատասխան աշխատակիցը տնօրենի նույն հրամանով ենթարկվել է խիստ նկատողության: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի 60-րդ էջում:

«Զսպման միջոցների հետ կապված՝ վերահաստատում ենք արտահերթ զեկույցում տեղ գտած պնդումն այն մասին, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել են ֆիզիկական զսպման ապօրինի միջոցներ՝ բարդ կառուցվածքով կաշվից գոտիներ (զեկույցի 43-րդ էջը)։

Նախ, Առողջապահության նախարարի առկա հրամանով չի կարող կարգավորվել զսպման միջոցներին կամ դրանց կիրառությանն առնչվող որևէ հարց: Դա անհրաժեշտ է կարգավորել բացառապես օրենքի մակարդակով: Անգամ, եթե նախարարի հրամանը պայմանական ընդունենք որպես հիմք, միևնույն է գոտիները չեն համապատասխանում դրա պահանջներին. ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները պետք է լինեն հեշտությամբ արձակվող և չպետք է ցավ պատճառեն պացիենտին»,–ասում են զեկույցում և հավելում, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական կազմակերպություններում ծեծի ենթարկելու վերաբերյալ զեկույցում որևէ նշում առհասարակ առկա չէ:

Армянский драм - Sputnik Արմենիա
Նուբարաշենի հոգեբուժարանի բժիշկները շոշափելի գումար են պահանջում հիվանդների հարազատներից

Վճարովի ծառայությունների մասին խոսելիս` Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը հիշատակում է միայն առանձին պալատների և տեղեկանքների համար վճարները:

«Զեկույցում արձանագրված է, որ այդ կենտրոնի տնօրենի կողմից սահմանված բժշկական ծառայությունների գնացուցակում ընդգրկված են, օրինակ` Կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ամրագրված այնպիսի անվճար ծառայություններ, ինչպիսիք են հոգեկան հիվանդների բուժումը, հոգեբույժի և հոգեբանի խորհրդատվությունը և այլն: Հետևաբար, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ վճարովի ծառայությունների ցանկում դրանց նախատեսումը տնօրենի կողմից ապօրինի է»:

ՄԻՊ–ը հիշեցնում է` կին պացիենտների ամենօրյա խնամքը տղամարդ սանիտարների կողմից իրականացնելը կոնկրետ իրավիճակում նսեմացնում է մարդու արժանապատվությունը:

Մշտադիտարկման ենթարկված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում հայտնաբերված խախտումների փաստերը հիմնավորող նյութերն ուղարկվել են իրավասու պետական, այդ թվում՝ իրավապահ մարմիններին:

«Զեկույցում տեղ գտած խախտումները հերքող կամ արդարացնող փորձերի փոխարեն անհրաժեշտ է անհապաղ և հետևողական աշխատանք սկսել դրանք վերացնելու ուղղությամբ»,–եզրափակվում է զեկույցը:

Լրահոս
0