00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը ռուսներից սովորելու բան ունեն. հայ պատգամավոր

© Sputnik / Aram NersesyanПервые избиратели на избирательном участке No8031, Гюмри
Первые избиратели на избирательном участке No8031, Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վտանգի պահին ռուս ընտրողները համախմբվում են նախագահի շուրջ, լավ կլիներ` Հայաստանի քաղաքացիներն էլ ընդօրինակեին նրանց։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Արտաքին սպառնալիքը ռուս ընտրողներին համախմբել է գործող նախագահի շուրջ, ինչը մեծ մասամբ բացատրում է Վլադիմիր Պուտինի` մարտի 18-ին գրանցած համոզիչ հաղթանակը։ Այս մասին այսօր ասաց ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, որը մասնակցել է ընտրությունների մոնիթորինգին ՀԱՊԿ ԽԱ դիտորդների առաքելության կազմում։

Избиратели перед посольством России в Армении - Sputnik Արմենիա
Լիբերալները` ըստ Ֆրեյդի կամ Հայաստանում ում հանգիստ չի տալիս Ռուսաստանի նախագահը

Վարդապետյանը, որ եղել է Սանկտ Պետերբուրգի բազում ընտրատեղամասերում, ընտրողների աննախադեպ մեծ մասնակցություն է արձանագրել։ Ընտրական հանձնաժողովի անդամների վկայել են, որ այս ընտրություններին, 2012 թվականի հետ համեմատ, երկու անգամ շատ մարդ է մասնակցել։

Նրա խոսքով`ընտրությունների ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել։ Դիտորդների հանձնաժողովի անդամները շատ թեկնածուների շտաբներում են եղել (այդ թվում` Գրիգորի Յավլինսկու, Պավել Գրուդինինի), և նրանց ներկայացուցիչները որևէ բողոք չեն ներկայացրել։

«Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ռուս ընտրողները վտանգի պահին համախմբվում են նախագահի շուրջ։ Քաղաքացիներից շատերը մեզ ասում էին, որ Արևմուտքն օգնեց Պուտինին աննախադեպ հաղթանակ տանել։ Ինչպես հայտնի է, Պուտինի օգտին ավելի քան 55 միլիոն մարդ է քվեարկել։ Այսպիսի բան դեռ չէր եղել։ Կարծում եմ` հայերը ռուսներից սովորելու բան ունեն։ Պետք է կարողանալ վտանգի պահին համախմբվել առաջնորդի շուրջ», — ասաց պատգամավորը։

Պատասխանելով հարցին` արդյո՞ք հայ նախագահն ունի նույն հատկությունները, որոնցով առանձնանում է Ռուսաստանի առաջնորդը, Վարդապետյանը համոզված նշեց, որ Սերժ Սարգսյանը առաջնորդի ոչ պակաս տաղանդ ու ընդունակություններ ունի։

Նա հավելեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից մեկուսացման, Ադրբեջանի հետ փաստացի պատերազմի ու ավելի քիչ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվում է կառուցել կայուն, զարգացող տնտեսություն, զարգացնել ինստիտուտները, սահմանների անվտանգություն ու անձեռնմխելիություն ապահովել։ Վարդապետյանը կարծում է, որ այս ամենը մեծ մասամբ հենց գործող նախագահի ունակությունների շնորհիվ է։

Լրահոս
0