00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբերալները` ըստ Ֆրեյդի կամ Հայաստանում ում հանգիստ չի տալիս Ռուսաստանի նախագահը

© Sputnik / Asatur YesayantsИзбиратели перед посольством России в Армении
Избиратели перед посольством России в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոմանց համար Հայաստանում հարևանի մոտ ռուսական անձնագրի առկայությունը պատուհանից գոռալու առիթ է։ Հնարավոր է, որ դա փոխաբերական իմաստով է ասված, բայց Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանն այդ հանգամանքն էական չի համարում։

Ռուսաստանի նախագահի` կիրակի օրը կայացած ընտրություններն ապշեցրին դրանց աննախադեպ մասնակցությամբ։ Բոլորն, ովքեր իրավունք ունեին քվեարկել Հայաստանում, մասնակցեցին։ Ռուսական դեսպանատան մոտ հսկայական հերթ էր գոյացել, ոչ ոք նման բան չէր սպասում։ Բնականաբար, հետևեցին տարբեր մեկնաբանություններ` պատճառը պարզելու փորձերից մինչև բացահայտ անպարկեշտ արտահայտություններ։

Պետք է զարմացնի այդքան տպավորիչ հերթի փաստը։ Ճիշտ է, միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Թբիլիսիից Երևան են եկել` ՌԴ դեսպանատանը քվեարկելու։ Դժվար թե սխալվեմ, եթե ենթադրեմ, որ վերջինների տոկոսը քվեարկողների շարքում աննշան էր։

Герой труда, ветеран ВОВ, почетный гражданин Гюмри Артуш Тоноян - Sputnik Արմենիա
«Ես սովետի մարդ եմ, բացառություն էրեք». պապիկն ուզում էր քվեարկել առանց ՌԴ քաղաքացիության

Երկար հերթից բացի բուռն քննարկվել է նաև Ռուսաստանի քաղաքացիների թիվը, որոնք ապրում են Հայաստանում։ Ընդ որում քննարկել են (և վրդովվել այս փաստից) մարդիկ, որոնք հիանալի գիտեն այդ թիվը, և սովորական պայմաններում այդ փաստը քննարկման առարկա չի դառնում։ Բայց նման առիթ կար` քննարկել, դատել և աղմկել։

Ի՞նչ է, մի՞թե ռուսական անձնագրերով հայերի թիվն անսպասելի պարզվեց, տեսանելի դարձավ միայն դեսպանատան մոտ հերթի շնորհիվ։ Ոչ, իհարկե, այդ վիճակագրությունը երբեք գաղտնի չի եղել, ինչպես նաև գաղտնիք չեն պատճառները, թե ինչու են հայերն ուրիշ երկրների քաղաքացիություն ընդունում։ Եվ ոչ միայն Ռուսաստանի, բազմաթիվ մարդիկ ստացել են ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների քաղաքացիություն։ Շատերը, որոնք դեռ քաղաքացիություն չեն ստացել, ձգտում են դա անել բոլոր հնարավոր և անհնար միջոցներով` դասելով իրենց սեռական փոքրամասնությունների, ճնշվածների և հալածվածների շարքը, միայն թե ստանան բաղձալի կարգավիճակը` թեկուզ ժամանակավոր։

Բայց, չգիտես ինչու, քննարկման և պախարակման առարկա են դառնում հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները։ Չարժե լուրջ վերաբերվել Facebook-ում և այլ սոցիալական ցանցերում գրառումների բովանդակությանը, այնտեղ բազմաթիվ պարապներ և բացահայտ սադրիչներ կան, և նույնիսկ դրա հիման վրա անհնար է հասարական կարծիքի` իրականությանը մոտ պատկեր կազմել։ Չէ՞ որ այնտեղ ում ձայնն ավելի բարձր է, նա էլ իրավացի է։

Օրինակ` ինչ-որ մեկը հենց նոր սուրճ է խմել հինգ ընկերների հետ, նրանցից երկուսը Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ մյուսը` Ֆրանսիայի, շատ խաղաղ խմել են, խոսել ֆուտբոլի մասին և տուն վերադարձել։ Հետո նա մտել է Facebook և սկսել գրել այն մասին, որ բոլոր նրանք, ովքեր դարձել են Ռուսաստանի քաղաքացիներ, դավաճաններ են և ընդհանրապես` «ճամպրուկ-կայարան-Ռուսաստան»։ Միաժամանակ «ճամպրուկ-կայարան-Փարիզի» կամ «… Լոս Անջելեսի» մասին ոչ ոք երբեք չի խոսում։ Նրանք դավաճաններ չեն, ինչ եք ասում…

Ընդհանրապես, փաստարկները, բանավիճելու միջոցները և հատկապես այլախոհ «լիբերալ» ու «դեմոկրատ» հայրենակիցների հետ արյունալի հաշվեհարդար տեսնելու խոստումների ժամանակ գոռգոռալը միլիարդավոր լուսային տարիներ հեռու են ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից։ Եթե ենթադրենք անհավանական բան, որ ժողովրդավարության ու արդարության համար այդ պայքարողներն անցնեն իշխանության գլուխ, մարդկության պատմության մեջ ամենադաժան բռնաճնշումները մանկական չարաճճիություն կթվան։ Էլ ինչ Ստալին` Պոլ Պոտի հետ…

Перед избирательным участком No8031, Гюмри - Sputnik Արմենիա
Շինարարից մինչև գինեկոլոգ. ինչու է նրանց համար կարևոր ՌԴ նախագահի ընտրությունը

Բայց, իհարկե, գնդակահարությամբ և եգիպտական մահապատիժներով սպառնում են միայն ֆեյսբուքյան մեկնաբանների մարգինալ շերտերը։ Նրանք անվնաս են, ընկերների հետ սուրճ կխմեն, գրառում կկատարեն և կրկին կգնան նույն ընկերների մոտ` բացատրելու, որ խոսքը նրանց մասին չէ, մի վերագրեք ձեզ։

Կան նաև ուրիշները, որոնք առաջիններից տարբերում են միայն մի բանով` նրանք չեն օգտագործում անպարկեշտ արտահայտություններ և չեն սպառնում, համենայն դեպս հրապարակավ։ Այն պատճառով, որ ինչ-որ մեկի մտքով կարող է անցնել մեջբերել նրանց, ուստի հնարավոր են անախորժություններ։ Տեսականորեն հնարավոր են, իհարկե։ Բայց նրանց նույնպես քչերն են լուրջ վերաբերվում։

Բայց ախր կատաղեցնում է դեսպանատան մոտ գոյացած հերթը, կատաղեցնում։ Մեկ էլ հանկարծ, հակառակի նման, տեսնում են հարսանեկան զգեստով աղջկա լուսանկար, որը հարսանիքից առաջ գնացել էր քվեարկելու Ռուսաստանի նախագահի ընտրություններում։ Նա նույնիսկ հերթ չի կանգնել, մարդիկ թողել են, որ շուտ քվեարկի` հաշվի առնելով հարգելի պատճառը։ Նրանց նուրբ «ժողովրդավարական» զգացմունքներն ի վիճակի չեն եղել դիմանալու դրան։ Եվ սկսվել է…

Մի մարդ էլ մտել է քաղաքականության մեջ, չէ որ հիմա բոլորին անխտիր ընդունում են այս ոլորտ` հատկապես տնային տնտեսուհիներին և տաքսիստներին։ Այդ մարդը տեղադրել է հարսանեկան զգեստով աղջկա լուսանկարը, իսկ վերևում գրել, որ նա եկել է քվեարկելու Պուտինի օգտին (դա նախօրոք հայտնի է, ոչ մի կասկած լինել չի կարող) և ընդհանրապես` սկզբից «նախագահին», հետո միայն «ամուսնուն»։

18 марта 2018. Кандидат в президенты РФ, действующий президент РФ Владимир Путин отвечает на вопросы журналистов во время посещения своего предвыборного штаба. - Sputnik Արմենիա
Արևմուտքի ագրեսիվ գաղափարական փորձերը տանուլ տվեցին Պուտինի ռեկորդային 77 %-ի դիմաց

Չեմ խոսի նման գրառումների պարկեշտության մասին, այս կատեգորիան չի բուժվում։ Բայց զավեշտալի կլինի, եթե հանկարծ պարզվի, որ աղջիկը քվեարկել է ոչ թե Պուտինի, այլ Սոբչակի օգտին` ներկա լիբերալ «մտավորականության» խելքի, պատվի և խղճի համար։

Նրան հետևում է մեկ այլ մարդ։ Նա մի ամբողջ կազմակերպության ղեկավար է, որի հիմնադիրները (հավանաբար ոչ բոլորը) նշված են կազմակերպության պաշտոնական կայքի «մեր դոնորները» բաժնում։ Արևմտյան կազմակերպությունների ցուցակն այդ մարդու գործատուների մեջ կասկածելու առիթ չի տալիս։

Կարելի է հորանջել և հիշել ծերունի Ֆրեյդին` ամեն մեկը խոսում է իր ցավոտ տեղից։ Նրանց հետ վիճելու և ինչ-որ բան ապացուցելու ցանկություն չի առաջանում մեկ ծանրակշիռ պատճառով` նրանց ուղղակի հասու չեն այլ տեսակի հարաբերություններ։ Բնականաբար, սկզբից «գործատուին»։ Երբ դոնորները հարաբերություններում պահանջում են հենց նման հաջորդականություն, ցանկացած փաստարկ և տարրական տրամաբանությանը դիմելու կոչերն անօգուտ են։

Իհարկե, չարժե լուրջ վերաբերվել Facebook —ում և այլ սոցիալական ցանցերում գրառումների բովանդակությանը, ուղղակի դրանք մեծ աղմուկ են բարձրացնում։ Դրանք նման են գիշերվա կեսին հրավառություններին` ոչ մի իմաստ չունեն, բայց արթնանում ես, սրտնեղվում, սակայն նույնիսկ չես բարկանում։ Ինչ իմաստ ունի բարկանալ փոքրիկների վրա։

Լրահոս
0