00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիրդուսի թաղամասի ոդիսականը. ի՞նչն է խանգարում թաղամասի շինարարությանը արդեն 10 տարի

Բաժանորդագրվել
Երևանի կենտրոնում նոր ապամոնտաժում ու շինարարություն կմեկնարկի։ Կառավարությունը վերահաստատել է Ֆիրդուսի շուկայի տարածքի նկատմամբ գերակա շահը։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Կառավարությունը Ֆիրդուսի տարածքը կառուցապատելու մասին հերթական որոշումն է կայացրել։ Կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ Երևանի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել։

Макет части Еревана - Sputnik Արմենիա
Մութ գործարք. աննկատ որոշում է ընդունվել Ֆիրդուսի բնակիչների վերաբերյալ

Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող 5 հեկտարից ավելի տարածք զբաղեցնող 33-րդ թաղամասի` Ֆիրդուսի շուկայի տեղում հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ կառուցելու գաղափարը կառավարությունում ծնվել էր ավելի քան 10 տարի առաջ:

2007թ.-ին տարածքի նկատմամբ ճանաչվեց բացառիկ` գերակա հանրային շահ, և այն կառուցապատման նպատակով հատկացվեց «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ընկերությունը:

Ընկերությունն անմիջապես անցավ գործի։ Բնակիչների հետ կնքեց տեղում կառուցվող շենքերում բնակարաններ հատկացնելու պայմանագրեր, խոստացավ վճարել շինարարության 3 տարվա ընթացքում բնակիչների վարձակալած բնակարանների վարձը։ Քանդեց մի քանի տուն, Երևանի կենտրոնում մեծ փոս փորեց, ու դրանով ավարտեց աշխատանքը։

8 տարի անց` 2015թ.-ին, կառավարությունը փոփոխություն կատարեց 2008թ.-ի որոշման մեջ` 33-րդ թաղամասի տարածքի ձեռքբերողներ ճանաչելով ևս մոտ 2 տասնյակ այլ ընկերությունների («Վան Քոնսթրաքշն», «Էրզրում Քոնսթրաքշն» «Բիթլիս Քոնսթրաքշն», «Ադանա Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «ՈՒրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն», «Դիարբեքիր Քոնսթրաքշն», «Ակն Քոնսթրաքշն», «Մանազկերտ Քոնսթրաքշն», «Սասուն Քոնսթրաքշն», «Զեյթուն Քոնսթրաքշն», «Բաբերդ Քոնսթրաքշն», «Կարս Քոնսթրաքշն», «Արդահան Քոնսթրաքշն», «Իգդիր Քոնսթրաքշն» և «Տարսոն Քոնսթրաքշն»):

Նույն որոշմամբ կառավարությունը օտարման գործընթացի վերջնաժամկետ սահմանեց 2017թ. դեկտեմբերի 31-ը: Ժամկետն ավարտվեց, պարտավորությունը մնաց չկատարված։

Улица Теряна закрыта из-за строящейся под ней парковки - Sputnik Արմենիա
Խաբված բնակարանատերերը կամ ինչպես պաշտպանվել անբարեխիղճ կառուցապատողից

Եվ, ահա, այսօր կառավարությունը դարձյալ հիշել է Երևանի կենտրոնում անավարտ մնացած խոստումների մասին։ Իրացման գործընթացն արագացնելու համար գործադիրն այսօր ևս մեկ անգամ 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում ընդունեց։ Ըստ որոշման նախագծի` տարածքի տերերը հին տները չեն պահպանելու։

«Տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են արտակարգ իրավիճակների պատճառ դառնալ»,- ասված է որոշման մեջ։

Փոխարենը կառավարությունը կառուցապատողների անունից խոստանում է բացի նախապես հայտարարված օբյեկտներից` կառուցել նաև uտորգետնյա ավտոկայանատեղեր` Երևանի կենտրոնում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար և հիմնովին նորացնել ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները, որոնք, գործադրի հավաստմամբ, այժմ գտնվում են անբավարար ու վտանգավոր վիճակում:

Լրահոս
0