00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաբված բնակարանատերերը կամ ինչպես պաշտպանվել անբարեխիղճ կառուցապատողից

© Sputnik / Asatur YesayantsУлица Теряна закрыта из-за строящейся под ней парковки
Улица Теряна закрыта из-за строящейся под ней парковки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարական հինգշաբթին ամեն անգամ մեկնարկում է ոչ միայն օրենսդրական նախագծերով, այլև շենքի դիմաց ընթացող ցույցերով: Ցուցարարների մեջ ակտիվ են խաբված բնակարանատերերը: Նրանց թիվը տարեցտարի ավելանում է: Ո՞րն է խաբված դուրս գալու պատճառը՝ օրենսդրական բա՞ցը, թե՞ մարդկային միամտությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի-Sputnik, Գոհար Սարգսյան. Քաղաքացիներն իրենց երկրում չգիտեն՝ ինչպես պաշտպանվեն, որպեսզի անբարեխիղճ կառուցապատող ընկերության ձեռքը չընկնեն ու միլիոնները քամուն չտան:

Побережье Черного моря в районе Кобулети - Sputnik Արմենիա
Պաշտոնյաները՝ չնախանձող, հանգիստը՝ խաբված. յուրօրինակ ազգ ենք…

Խաբված բնակարանատերերի ճակատագիրը տարիներով մնում է դատական պրոցեսներում: Ստիպված ցույցերով հերթապահում են կառավարության շենքի դիմաց, բայց անարդյունք, հաճախ ստանում են միևնույն պատասխանը՝ դատարան դիմեք: Փակ շղթայից ելք չկա։ Ստացվում է, որ պետությունը ոչ իրեն է ապահովագրում, ոչ էլ իր քաղաքացուն: Կառուցապատող որոշ ընկերություններ ճանաչվում են սնանկ՝ ապագա բնակարանատերերի կանխավճարներն իրենց հետ տանելով:

10 տարվա խաբվածները

Հանրապետության, Տիգրան Մեծ, Ֆիրդուսի,Արամի փողոցների 106 ընտանիքի տներ 2007 թվականին օտարվել են: Տարածքի կառուցապատողը «City center development» ընկերությունն է, որի սեփականատերը «Գլենդել հիլզի» գլխավոր տնօրենն է: 2015 թվականին ընկերությունը տհաճ անակնկալ մատուցեց բնակարանատերերին՝ սնանկ ճանաչվեց:

Բնակիչներն անմիջապես դիմել են դատարան, բայց հարցի լուծում դեռ չկա:

«Մեզ բացեիբաց թալանել են օրը ցերեկով: Որոշ մարդիկ դատարան դիմել են ու շահել, բայց հիշենք, որ տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել ու, իբր, փող չունի մարդկանց փոխհատուցելու համար: 9 տարվա ընթացքում ես 40 միլիոն դրամից ավելի գումար եմ վճարել»,- ասաց ցուցարարներից մեկը:

Ի դեպ, նույն ընկերությունից տուժել են նաև Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ: Ավելի վաղ գյուղացիներն իրենց տնամերձ հողատարածքներն առքուվաճառքի պայմանագրով հանձնել են նշված ընկերությանը: Վերջինն էլ պարտավորել է եղել այդ հողատարածքներում բնակելի տներ կառուցել, որպեսզի դրանք, ի վերջո, տրվեն գյուղացիներին:

Գնում են «վտանգի բերան». քաղաքացիների միամտությունը

Այսօր կան կառուցապատող ընկերություններ, որոնք նոտարական ձևակերպման չեն դիմում, իսկ պայմանագիրը կնքում են իրենց ու քաղաքացիների միջև առանց բանկի միջնորդության: Sputnik Արմենիայի զրուցակիցներից մեկը՝ Լիլիթը, բնակարան ձեռքբերելու համար դիմել էր կառուցապատող ընկերություններից մեկին:

«Երբ դիմեցի մի ընկերության նախագահի, նա ինձ ասաց՝ ոչ մի երաշխիք տալ չեմ կարող, մեր պայմանագիրը հիմնված է վստահության վրա, բայց վստահ եղեք, եթե ձեզ «գցելու» լինենք, նոտարական թուղթն էլ չի օգնի»,- պատմեց մեր զրուցակիցը:

Օրենսդրական բաց կա

Եթե մարդը չի կարողանում իր իրավունքները լիարժեք պաշտպանի, այդ իրավունքները չարաշահում են ոչ բարեխիղճ անձինք, կա օրենսդրական բաց: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց իրավաբանական խորհրդատվական ընկերության դատական պաշտպանության բաժնի ղեկավար Տիգրան Սարուխանյանը: Նրա խոսքով՝ ժամանակին մի քանի մեխանիզմ առաջարկվեց բնակարանատերերի իրավունքները պաշտպանելու համար:

Ереван - Sputnik Արմենիա
Երևանի պատմամշակութային շենքերի տեսքը խաթարողները կտուգանվեն

«Առաջինն՝ առաջարկվեց, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրեն անշարժ գույքի նախնական առուվաճառքի պայմանագիր կնքող անձի և կառուցապատողի միջև կնքված պայմանագրից ծագող պարտավորությունները: Եթե կառուցապատողը չկատարի իր պարտավորությունները, ապահովագրական ընկերությունը դա հատուցի: Մինչդեռ, արդեն գալիս են մասնավորի դաշտ, այսինքն`արդյո՞ք այդ ապահովագրական սեգմենտը ապահովագրական ընկերությունների համար հետարքրքիր կլինի կամ ռիսկայնության աստիճանն ինչպիսին կլինի»,-ասաց սարուխանյանը:

Իրավաբանը նշեց, որ այլ տարբերակ էլ կար: Առաջարկվել է, որ որոշակի տրանշերով դեպոզիտ հաշիվներ լինեն, որոնց գումարները կփոխանցի կառուցապատողը:

СПУТНИК_Рижанин построил 80 домиков для бездомных кошек - Sputnik Արմենիա
Ռիգայի բնակիչը մի ամբողջ փողոց է կառուցել անտուն կատուների համար

«Նախագծային փաստաթղթերի հիման վրա հաշվարկված ծախսերի յուրաքանչյուր փուլում կառուցապատողն այդ գումարը կգցի հաշվին, որպեսզի վերահսկվի պետության կողմից ու յուրաքանչյուր շինարարական աշխատանք կատարելուց հետո արդեն հաշվետու կլինի պետությանը։ Պետական հսկողության լծակն այս դեպքում էական դեր կխաղա, բացի այդ, կառուցապատողն ուղղակի չի կարող վատնել այդ գումարները»,- ասաց Սարուխանյանը:

Ստեղծված իրավիճակում պարզ ու հասարակ ձևակերպում կա՝ օրենսդրական նախաձեռնություն անհրաժեշտ է այն դեպքում, երբ խնդիր կա: Անշարժ գույքի հետ կապված յուրաքանչյուր պայմանագիր, այդ թվում` նախնական պայմանագիր, ենթակա է նոտարական վավերացման: Թեկուզ դա լիարժեք երաշխիք չէ, բայց որոշակի պաշտպանական աջակցություն ունի խնդրի դեպքում: Իրավիճակներ կան, երբ ապագա բնակարանատերն ինքն է իր փոսը փորում չերաշխավորված պայմանագրերի դեպքում:

Լրահոս
0