00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոռնոգրաֆիա և ինքնասպանության դասեր. ի՞նչ են փնտրում երեխաները համացանցում

© Photo : Unsplash / Clint PattersonМолодой человек перед компьютером
Молодой человек перед компьютером - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համացանցում երեխաները ոչ միայն խաղում են ու շփվում ընկերների հետ, այլև սովորում են ինքնասպանություն գործել, մանկապիղծների զոհ են դառնում։ Հայաստանի ու Ռուսաստանի քննիչները փաստում են` անչափահասների նկատմամբ ինտերնետային հանցագործությունները տարեցտարի աճում են։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայաստանում վերջին տարիներին կտրուկ աճել է երեխաների դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Այս մասին այսօր ՀՀ Քննչական կոմիտեում կազմակերպված «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանսի բացմանը հայտարարեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

Ընդ որում` պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ երեխաններն առավել հաճախ սեռական հանցագործությունների զոհ են դառնում։ Այսպես` 2015թ-ին Քննչական կոմիտեի վարույթում քննված 131 սեռական բնույթի հանցագործություններից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ, 2016թ-ին քննված 157 գործերից 110-ում տուժող են եղել երեխաները, իսկ 2017-ին` 161 գործից երեխաներին է վերաբերել 101-ը։

© Sputnik / Aram Nersesyan«Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանս
«Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանս - Sputnik Արմենիա
1/2
«Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանս
© Sputnik / Aram Nersesyan«Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանս
«Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանս - Sputnik Արմենիա
2/2
«Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանս
1/2
«Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանս
2/2
«Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով գիտագործնական միջազգային կոնֆերանս

Սեռական հանցագործությունների զոհ են դառնում հիմնականում 14-16 տարեկանները, իսկ ամենափոքրը եղել է 4 տարեկան։

«Մենք ապրում ենք գլոբալացման դարաշրջանում, որին մասնակից են նաև անչափահասները։ Նրանք իրենց տարիքային, հոգեբանական, սոցիալական և այլ հատկանիշներից ելնելով, կարող են ընկնել այլ անձանց ազդեցության տակ»,- ներկայացնելով մտահոգիչ վիճակագրությունը` նշեց Աղվան Հովսեփյանը։

Այս տարվա ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների գործերով Հայաստանի քննչական կոմիտեում արդեն իսկ հարուցվել է 1 քրեական գործ` սպանության, 4` անզգույշ սպանության, 6` ինքնասպանության հասցնելու, 9` մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու, 22` բռնաբարության ու բռնի սեռական գործողություններ կատարելու հատկանիշներով։

Հայաստանում անցկացվող միջազգային քննարկման մասնակիցները փաստեցին, որ անչափահասների նկատմամբ հանցագործություններն աստիճանաբար ավելի ու ավելի անդրսահմանային բնույթ են կրում։

«Գտնվելով մի երկրի տարածքում` մանկապիղծը կարող է երեխային մոլորեցնել աշխարհի մյուս ծայրում և անպատիժ մնալ։ Համակարգչային տեխնոլոգիաներն ու համացանցը հանցագործներին հնարավորություն են տալիս անպատիժ ներխուժել երեխայի հոգևոր աշխարհ, կառավարել նրա գիտակցությունը, քայքայել նրա անկայուն մանկական հոգեկան աշխարհը»,- իր ելույթում նշեց ՌԴ ՔԿ նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոն։

Работа патрульно-постовой службы УВД по городу Владивостоку - Sputnik Արմենիա
Երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության համար հետախուզվողին հայտնաբերեցին Հայաստանում

Հանցագործները ոչ միայն պոռնոգրաֆիկ նյութեր են տարածում համացանցով, այլև կարող են երեխաներին դրդել ինքնասպանության։

«Դուք հավանաբար լսել եք այսպես կոչված «մահվան խմբերի մասին»։ Համացանցում երեխաները երբեմն կիսվում են իրենց համար չնախատեսված տեղեկատվությամբ։ Մեր անչափահասներն այսօր ոչ թե Տոլստոյ, Դովլաթով կամ Մարշալ Բաղրամյանի հուշերն են ընթերցում, այլ նրանց գրավում է «Կոլումբայն» (զանգվածային սպանություն-խմբ.) կազմակերպած ամերիկյան դպրոցականների պաշտամունքը»,- ասաց Լեոնենկոն` հավելելով, որ այս խնդիրն օրեցօր առավել մեծ տարածում է գտնում Ռուսաստանում։

Ահագնացող վիճակագրությունը ստիպել է ռուսաստանցի քննիչներին քրեական գործերի քննության ու դրանց վերլուծության ընթացքում հատկապես մեծ ուշադրություն դարձնել անչափահասների ինքնասպանություններում համացանցի դերակատարությունը բացահայտելու վրա։

«Քննիչները սկսեցին քրեական գործերի քննության ժամանակ վերականգնել զոհերի ինտերնետային շփման շրջանակը, ուսումնասիրել նրանց գրագրությունները։ Արդյունքում պարզվեց, որ ինքնասպանություններ գործած ու սեփական կյանքի նկատմամբ ոտնձգություններ կատարած անչափահասները անդամակցել են համացանցային տարբեր սուիցիդալ խմբերի»,- իր ելույթում նշեց ՌԴ ՔԿ առանձին տեսակի հանցագործությունների քննության նկատմամբ դատավարական վերահսկողության վարչության պետ Եվգենյա Մինաևան։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015թ-ին Ռուսաստանում անչափահասների ինքնասպանության 3 դեպքերից 2-ում հաստատվել է, որ զոհերին ինքնասպանության են դրդել համացանցի միջոցով, 2016-ին գրանցված 20 դեպքից համացանցի դերն ապացուցվել է 10-ում, 2017թ-ի առաջին 6 ամիսների ընթացքում գրանցված 300 դեպքերից համացանցով ինքնասպանության դրդելու հանգամանքն ապացուցվել է 173-ում։

Երևանյան քննարկման մասնակիցները նշեցին նաև, որ երեխաներին ինտերնետում իրենց ցանցն են գցում ոչ միայն մանկապղծությամբ ու ինքնասպանություններով հետաքրքրված առանձին խմբեր ու անհատ հանցագործները, այլև կրոնական ու ահաբեկչական տարատեսակ կազմակերպությունները։

Իսկ օրեցօր ավելի ու ավելի մեծ տարածում ստացող անդրսահմանային հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու հարցում միջազգային կոնֆերանսի մասնակիցները կարևորեցին իրավապահ կառույցների միջազգային համագործակցությունը։

Լրահոս
0