00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ապակառուցողական աղանդները վտանգում են ընտանիքի ինստիտուտը, ինչպե՞ս պայքարել

© Photo : Unsplash / Wesley TingeyИисус Христос
Иисус Христос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եհովայի վկաների» գաղափարախոսությունն ուղղակիորեն սպառնում է ընտանիքի ինստիտուտին և մարդու կյանքի տարրական իրավունքին։ Դրանց դեմ պայքարը գրագետ ու համակարգված աշխատանք է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Կրոնական ծայրահեղականությունը հետխորհրդային երկրների արդիական խնդիրներից է։ Տարատեսակ ապակառուցողական հոսանքներն ու կազմակերպությունները ակտիվ գործունեություն են ծավալում նախկին ԽՍՀՄ պետություններում, և հաճախ ավանդական եկեղեցիները դրանց ճնշման տակ անզոր են լինում որևէ բան անել։

Կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի ու ավանդական արժեքների ամրապնդման հարցը քննարկվելու է «Ավանդական արժեքներ, նոր ժամանակների մարտահրավերները» երրորդ միջազգային համաժողովում, որը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Միջոցառումը կկայանա մարտի 22-ին, դրանում մինչև 200 մարդ կմասնակցի։ Նրանց շարքում կլինեն մեծ մասամբ հայկական և ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետեր, հասարակական գործիչներ, երիտասարներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Համաժողովին ժողովրդին, եկեղեցիներին ու Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին ուղղված բանաձև է մշակվելու, խորհրդատվություններ են անցկացվելու` կապված ավանդական արժեքների պահպանման ու երկու երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության հետ։

Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
Ի՞նչ կապ ունեն աղանդները Հայաստանում քաղաքականության հետ

Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ազգային անվտանգության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Զալուժնին հայտնեց, որ ապակառուցողական հոսանքների դեմ պայքարը ռուսական իրավապահ մարմինների ուշադրության կենտորնում է։

Ամենաակտիվ հոսանքներից եղել ու մնում է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը։ Թեև 2017 թվականի ապրիլի 20-ին Ռուսաստանի դաշնության Գերագույն դատարանն այդ կազմակերպությունը ծայրահեղական է ճանաչել, սակայն ակնհայտ է, որ մեկ որոշմամբ անհնար է լուծել նրանց դեմ պայքարելու խնդիրը։ Զալուժնիի խոսքով` «Եհովայի վկաների» գործունեության դեմ պայքարը Ռուսաստանի տարածքում մի քանի տարի է պահանջելու, քանի որ կրոնական կազմակերպության գործունեության արգելքի պատճառով տարատեսակ դատական գործընթացներ են նախաձեռնվել, անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին են դիմել։

«Չի կարելի միամիտ լինել ու մտածել, որ այդ մարդիկ կհանձնվեն։ Նրանք այսօր էլ այս կամ այն ձևով շարունակում են իրենց գործունեությունն ու տարածում են իրենց գաղափարները։ Տարբեր հաշվարկներով` Ռուսաստանի տարածքում 140-190 հազար Եհովայի վկա է ապրում», — նշեց փորձագետը։

«Եհովայի վկաների» գաղափարախոսությունը ուղղակիորեն սպառնում է ընտանիքի ինստիտուտին ու կյանքի տարրական իրավունքին։ Հայտնի է, որ այդ աղանդի ներկայացուցիչները դեմ են արյան փոխներարկմանը։ Զալուժնիի կարծիքով` այդ հանգամանքը հաճախ ողբերգական հետևանքներ է ունենում։

«Դրանից հատկապես տառապում են երեխաները, որոնք այս կամ այն պատճառով վիրահատական սեղանին են հայտնվել, իսկ նրանց ծնողները բժիշկներին թույլ չեն տալիս արյան փոխներարկում կատարել։ Ի դեպ` նախորդ տարվա ապրիլին Գերագույն դատարանի որոշումներից մեկի համար առիթ էր դարձել Իվանովոյում տեղի ուենցած դեպքը։ Բարեբախտաբար, բժիշկները անտեսել էին աղանդավոր ծնողների պահանջն ու երեխայի կյանքը փրկել», — ասաց պրոֆեսորը։

Обвал пещеры пензенских затворников - Sputnik Արմենիա
Սոցիալական ծուղակ. ինչպես Հայաստանը հայտնվեց աղանդավորների ճիրանում

Ապակառուցողական կրոնական հոսանքների ակտիվությունը մի շարք խնդիրներ է առաջացնում ավանդական եկեղեցիների ներկայացուցիչների համար։ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքարանի մամլո ծառայության պատասխանատու խմբագիր հայր Դմիտրի Հասրաթյանը խոստովանում է, որ ավանադական եկեղեցինեը միշտ չէ, որ կարողանում են պահպանել իրենց եկեղեցական համայնքը այդ հոսանքների ոտնձգություններից։ Նրա կարծիքով` խնդրի արմատները ձգվում են մինչև խորհրդային ժամանակաշրջան, երբ ավանդական ռուսական ու հայկական եկեղեցիները հնարավորություն չունեին բնակչության հետ աշխատել։

«Այլ բան է, որ նախորդ դարի 90-ականներից սկսած պետք էր խիստ իրավական միջոցներ ձեռնարկել` ապակառուցողական հոսանքների գործունեությունը կասեցնելու համար, դրան զուգահեռ պետք է ակտիվացնել լուսավորչական աշխատանքը բնակչության շրջանում», — նշեց նա։

Նշենք, որ Հայաստանի տարածքում «Եհովայի վկաները» գործում են 1975 թվականից։ Պաշտոնապես կազմակերպությունը գրանցվել է 2004 թվականին` 15 անգամ մերժում ստանալուց հետո։ Միաժամանակ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտն իր հաշվետվություններում պարբերաբար քննադատում է Հայատանին, քանի որ իրենց կարծքով այստեղ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն է իրականացվում։

Լրահոս
0