00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ պետք է Երևանը զորք ուղարկի քուրդ պարտիզաններին աջակցելու համար

© AFP 2024 / SAFIN HAMEDКурдские военные
Курдские военные - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքական ներխուժմանը Սիրիայի քրդերը պատասխանել են «կվերախմբավորվենք և ցույց կտանք, թե որտեղ են ձմեռում խեցգետինները» ոգով։ Միաժամանակ ինչ-որ մեկը կոչ է արել Հայաստանին սատարել քրդերին և անմիջական հակազդեցության մեջ մտնել Թուրքիայի հետ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը փորձում է պարզել այդ կոչի նպատակը։

Թուրքերը հայտարարում են Աֆրինը գրավելու մասին։ Քրդերը, որոնք սպառնում էին դաժան դիմադրություն ցույց տալ, զարմանալիորեն արագ հեռանում են, ճիշտ է` հեռվից հոխորտալով և խոստանալով պարտիզանական մարտեր մղել ագրեսորի դեմ։ Անհասկանալի ոչինչ տեղի չի ունենում, ամեն ինչ տեղավորվում է իրադարձությունների տրամաբանության մեջ։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի փառքի ծարավը. «քաղաքական աղավնին» ցանկանում է նոր Աթաթուրք դառնալ

Սիրիայում Բրիտանիայի քաղաքացուհի, քրդերի բանակից Թուրքիայի դեմ մարտնչող Աննա Քեմփբելի մահվան հանգամանքին անդրադարձել է իմ հարգելի գործընկերը։ Ի դեպ, ԶԼՄ-ներն ասում են, որ Աննան դարձել է Սիրիայում հանուն քրդերի զոհված 8-րդ մարդը, որը Բրիտանիայի քաղաքացի է։ Մահացել են նաև այլ արևմտյան երկրների քաղաքացիներ։

Նույն գործընկերը նշել է նաև մեկ այլ հանգամանք։ Քեմփբելը մահացել է Աֆրինի մյուս արտասահմանցիների և քրդերի հետ միասին, բայց Թուրքիայի քրդերը, որոնց թիվը որոշ աղբյուրների համաձայն` մոտ 20 միլիոն է, ոչ միայն որևէ ակցիա չեն իրականացրել` ի պաշտպանություն իրենց սիրիացի եղբայրների, այլև գոնե մեկ վրան չեն ուղարկել բազմաթիվ փախստականների համար։ Հնարավոր է ընդամենը մի քանի ծածկոց ուղարկած լինեն։

Ճիշտ նույն կերպ են իրենց պահել Իրաքի 5 միլիոն քրդերը։ Ստացվում է, որ սիրիացի քրդերին ուղղակիորեն աջակցել է միայն պաշտոնական Դամասկոսը։ Արևմտյան կոալիցիան, որը մի ժամանակ նրանց դաշնակից էր համարում, երես է թեքել նրանցից։ Ի դեպ, հենց քրդերին դա առանձնապես չի հետաքրքրում…

Արժե հիշել, որ որոշ ժամանակ առաջ ոմանք կոչ էին անում Հայաստանին միջամտել քուրդ-թուրքական տարաձայնություններին, որոնք առաջին ազգամիջյանը չեն այս տարածաշրջանում և, դժբախտաբար, վերջինը չեն։ Այս առումով հատկապես բարձր էր հնչում հայտնի արևելագետ-փորձագետի ձայնը, որը հաճախ է ելույթ ունեցել ռուսական հեռուստաալիքներով։ Նա շատ էր ցանկանում, որ Հայաստանն ինչ-որ կերպ մասնակցի այս իրադարձություններին, ընդ որում` չգիտես ինչու, անընդհատ կոչ էր անում` «այսօր չարժե հիշել, որ քրդերը 100 տարի առաջ մասնակցել են Ցեղասպանությանը»։

Войска в Африне - Sputnik Արմենիա
Քրդերի համար հրատապ է Թուրքիայի դեմ մարտնչելը, արևմտյան կոալիցիան և ԻՊ-ը հանգստանում են

Լավ, եկեք «շեշտը չդնենք» դրա վրա, ոչ մի խոսք չասենք այդ իրադարձություններում քրդերի դերակատարության մասին։ Ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչու պետք է Հայաստանը ներգրավվի այդ դիմակայության մեջ և սատարի քրդերի ազգային-ազատագրական պայքարին։ Պայքար, որն, ինչպես պարզվեց, բոլորովին ազգային-ազատագրական չէ, այլ թույլ դիմադրություն է ագրեսորին, որը գրավել է նրանց տները։ Հնարավոր է, քրդերը հիանալի հասկանում են, թե ում հետ գործ ունեն և մեծ դիմադրություն ցույց չեն տվել` համատարած կոտորածից խուսափելու համար, որը սովորության համաձայն կկազմակերպեին թուրքերը։ Հնարավոր է, բայց փաստը մնում է փաստ։

Հարգարժան փորձագետը կոչ է արել հայոց բանակին մասնակցել սիրիական գործողությանը, ջոկատ ձևավորել Հայաստանում ապրող քրդերից, ասորիներից և եզդիներից։ Դրանով հանդերձ` անմիջական զինված հակամարտության մեջ մտնել Թուրքիայի հետ։

Հետաքրքիր է, իսկ այդ ասորիների և եզդիների կարծիքն ընդհանրապես կարելի՞ է հարցնել, թե՞ պետք է ուղղակի հրամանի կարգով դրդել նրանց թուրքերի դեմ կռվելու։ Նրանք այնտեղ լավ կնայվեին, երբ սիրիացի քրդերի թուրք և իրաքցի ցեղակիցները ոչինչ չարեցին յուրայիններին օգնելու համար։

Турецкие войска севернее Африна (23 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Սիրիական ուժերն Աֆրինում. Անկարան փրկում է «իր դեմքը»

Հասկանալի է, որ հայ պետական պաշտոնյաներից ոչ մեկի մտքով անգամ չի անցել հետևել փորձագետի կոչերին։ Նշանակում է` դրանք հնչել են այլ նպատակով, թե ինչ` հիմա այդքան էլ հետաքրքիր չէ։

Ինչ-որ պատճառով քրդերը թողել են իրենց տները թուրքերին և նրանց հարող ահաբեկիչներին։ Եվ ոչ միայն տները, այլ նաև տարատեսակ զենքեր, որոնք անկասկած առաջիկայում կսկսեն կրակել պաշտոնական Դամասկոսի ուղղությամբ։ Իսկ Դամասկոսը չէր կարող չպաշտպանել, ոչ, ոչ թե քրդերին, այլ սեփական տարածքային ամբողջականությունը։ Ահա այսպիսի երկակի իրավիճակ է ստեղծվել։

Հիմա թուրք զորապետերը բարձրագոչ հայտարարություններ են անում, որ նրանք վերախմբավորում են ուժերը, և ներխուժողները շուտով «համատարած զինված դիմադրության» կարժանանան։ Թույլ տվեք կասկածել` սիրիացի քրդերը բոլորովին նուրբ զգացմունքներ չեն տածել Սիրիայի կառավարության նկատմամբ, իսկ օրինական կառավարությունը` ի դեմս Բաշար Ասադի, քրդերին ավելի շատ չի վստահել, քան Էրդողանին։ Ուստի քրդերը նույնիսկ հանուն սեփական տների հիմա կարող են խաթարել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, որպեսզի վատություն անեն Ասադին։

Փոխարենը հիմա իրավիճակը ձեռնտու է բոլորին, նույնիսկ քրդերին` դատելով սեփական ժողովրդի գործերին չմիջամտելու նրանց քաղաքականությունից։ Բոլորին` բացի պաշտոնական Դամակոսից։

Իսկ քուրդ-ասորական-եզդիական հայկական ջոկատը, եթե ինչ-որ մեկի խելքին փչեր ձևավորել այն և ուղարկել Սիրիա, այնտեղ պարզապես անհեթեթ տեսք կունենար։

Լրահոս
0