00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական ուժերն Աֆրինում. Անկարան փրկում է «իր դեմքը»

© REUTERS / Khalil AshawiТурецкие войска севернее Африна (23 января 2018). Сирия
Турецкие войска севернее Африна (23 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան կարող է դադարեցնել գործողությունները և, միևնույն ժամանակ, փրկել իր իմիջը կորստից։ Սիրիական ստորաբաժանումները երկար սպասված վերահսկողություն են հաստատում Աֆրինում, քրդերը շունչ քաշելու և իրենց ուժերը վերախմբավորելու հնարավորություն են ունենում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Սիրիայի ազգային ուժերի մուտքն Աֆրին կարող է փոխել իրավիճակն ու օգնել Անկարային պահպանել դեմքը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ Սարգիս Գրիգորյանը։

Ավելի վաղ քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտնել էր, որ Սիրիայի ազգային ուժերի շարասյունը բարեհաջող կերպով Աֆրին է հասել։ Որոշ տեղեկությունների համաձայն` քրդերը պայմանավորվել են Դամասկոսի հետ Աֆրին սիրիական զորք մտցնելու վերաբերյալ։ Փորձագետը կարծում է, որ զորքերին մտցնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի ակտիվ միջնորդությամբ։

Крупное наступление сирийских правительственных войск (9 февраля 2018). Деревня Каср Аль-Али, Идлиб, Сирия - Sputnik Արմենիա
Սիրիական պատերազմի թուրքական ֆեյքերը. ինչպես հայ «դաշնակցականները» փակեցին Աֆրինի ճամփան

Գրիգորյանի խոսքով` Սիրիայի ազգային ուժերը, իհարկե, կառավարական բանակ չեն, սակայն կարելի է փաստել, որ սիրիական դրոշն արդեն ծածանվում է Աֆրինում։ Ասադամետ ուժերի ներկայությունն այստեղ մի քանի խնդիր է լուծում։ Նախ, հանում է Ռուսաստանի և Թուրքիայի անմիջական բախման վտանգը, ապա կանխում թուրքական բանակի առաջխաղացումը դեպի սիրիական շրջան, որտեղ, փորձագետի կարծիքով, ուժեղացնում էր Մոսկվայի և Անկարայի հակամարտության վտանգը, իսկ դա նշանակում է նաև Մոսկվայի և ՆԱՏՕ–ի։

Սիրիական զորքերի ներկայությունն Աֆրինում թույլ կտա կանխել երկու քուրդ անկլավների` Աֆրինի և Քոբանիի միացումը։ Հենց դա էր փորձում կանխել Թուրքիան։ Այժմ նրա համար այդ հարցը լուծված է։

«Ձիթենու ճյուղ» գործողության մյուս խնդիրը քրդերից անկախ «բուֆերային գոտու» ստեղծումն էր։

«Որոշակի վերապահությամբ կարելի է ասել, որ այդ նպատակին ևս հասել են։ Իրավիճակն այսօր շահավետ է հակամարտության բոլոր կողմերի համար։ Էրդողանը կարող է դադարեցնել գործողությունները և, միևնույն ժամանակ, չունենալ իմիջային կորուստ, սիրիական ստորաբաժանումները երկար սպասված վերահսկողություն են հաստատում Աֆրինում, քրդերը շունչ քաշելու և իրենց ուժերը վերախմբավորելու հնարավորություն են ունենում», – ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդերի ձևավորումների դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Փետրվարի 19-ին Սիրիայի պաշտոնական ԶԼՄ–ները հայտնել էին Աֆրին կառավարական զորքերը մտցնելու վերաբերյալ քրդերի վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։

Լրահոս
0