00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի պետական համալսարանում ուսանողները պահանջում են վերադարձնել հեռացված դասախոսներին

© Sputnik / Armenuhi MkhoyanФонд "Ширакский государственный университет имени М.Налбандяна"
Фонд Ширакский государственный университет имени М.Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն 6 ամիս է` Շիրակի պետական համալսարանում բոլորը լարված են միմյանց դեմ` ռեկտորը, դասախոսները, ուսանողները, նրանք առանձին խմբեր են կազմել, և այդ խմբերի միջև ներքին պայքար է գնում։ Ի վերջո, ի՞նչն է կռվախնձորի պատճառ դարձել` պարզաբանում են ուսանողները և դասախոսները։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ ԿԳ նախարարության Գյումրու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ի դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի աշխատանքից ազատելու փաստը մեծ աղմուկ է բարձրացրել բուհի որոշ դասախոսների ու ուսանողների շրջանակներում: Այսօր ուսանողները բողոքում էին դասախոսներին աշխատանքից ազատելու` բուհի ռեկտորի որոշման դեմ: Նրանք ստորագրահավաք են նախաձեռնել այդ հրամանի դեմ` պահանջելով բեկանել մարտի 15-ի որոշումն ու վերականգնել դասախոսներին: Ուսանողները պահանջագիր են ներկայացրել բուհի վարչական մաս, նույն պահանջով բաց նամակ են ուղարկել նաև ՀՀ նախագահին:

Голодовка студентов против отмены отсрочки от армию - Sputnik Արմենիա
ԵՊՀ–ում ուսանողները հացադուլ են հայտարարել

Sputnik Արմենիայի թղթակցին Գագիկ Համբարյանն ասաց, որ դեռ 6 ամիս առաջ ռեկտորի «կամայականությունների» դեմ իրենց բողոքներից, բաց նամակից, դասադուլից ու հացադուլից հետո նմանատիպ հանգուցալուծում սպասում էին, բայց դա արվել է իրավունքների կոպիտ խախտումներով:

«Պարոն Մինասյանի անձի դեմ ուղղված մեր մեղադրանքները, չգիտես ինչու, վերագրվում են բուհին, և ռեկտորն իր անձը նույնացնելով համալսարանի հետ` հայտարարում է, թե մենք վարկաբեկում ենք բուհը: Այնինչ մենք ընդամենը բարձրաձայնել ենք ռեկտորի կամայականությունների մասին: Ըստ էթիկայի հանձնաժողովի` դա դիտվել է որպես հանցանք և անհարգալի վերաբերմունք այլոց նկատմամբ, այսինքն՝ ոչ ոք իրավունք չունի քննադատելու մեկ ուրիշի բացթողումները, դա դիտվում է որպես վիրավորանք: Որոշման մեջ կան նաև բազմաթիվ այլ անտրամաբանական և անիմաստ մեկնաբանություններ ևս»,-նշեց Գագիկ Համբարյանը` փաստելով, որ այս «հաշվեհարդարը» ռեկտորը տեսել է հատուկ ԱԺ ԿԳ հանձնաժողովի այցից ժամեր անց, և մարտի 24-ին համալսարանում ծրագրված խորհդի նիստից առաջ:

«Այսինքն` ռեկտորը մեզ գործից ազատելով` զրկեց խորհրդի նիստին մասնակցելու և դրանում խնդիրների և բուհում կատարվող անօրինականությունների մասին բարձրաձայնելու հնարավորությունից»,-նշեց Գագիկ Համբարյանը։

Նրա տեղեկացմամբ` բուհի ռեկտորի որոշումը կբողոքարկվի դատարանում։

Акция протеста студентов о принятии решения об отсрочке парламентом РА - Sputnik Արմենիա
Ուսանողների ձայնը լսելի է դարձել. կառավարությունը բլինդաժում գիտությամբ զբաղվելու ձև է փնտրում

«Եթե այս ապօրինի որոշումը չբեկանեն և մեզ չվերականգնեն մեր նախկին աշխատանքում, մենք կմտնենք դատարան և ոչ միայն: Խաղաքարերը չեմ ուզում հիմա ամբողջությամբ բացել»,-նշեց Գագիկ Համբարյանը:

Ռեկտորի կողմից մատնանշված որոշման մեջ նշված է ՝ «Էթիկայի հանձնաժողովի կարծիքով Խորիկյանի ու Համբարյանի վարքագիծը ստեղծված իրավիճակում իր բացասական հետևանքներով բուհի համար վնասակար է և խարխլում է բարոյահոգեբանական մթնոլորտը բուհում, արատավորում է հաստատության վարկանիշը, և, ի վերջո, տուժում են բուհի շահառուները: Ելնելով վերը նշվածից` հանձնաժողովը որոշեց, որ նշված դասախոսները խախտել են ՇՊՀ-ի գիտական խորհրդի կողմից 30.01.2017 նիստում հաստատված «Էթիկայի սկզբունքներով» սահմանված «Ազնվության», «ճշմարտացիության», «այլոց նկատմամբ հարգանքի և վստահության» սկզբունքների որոշակի կետերը»:

Սրան ի պատասխան` Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը հայտարարություն էր տարածել, որում ասված է. «Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից: Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ` պատասխանատու կերպով հայտարարում եմ` համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսներին աշխատանքի վերադարձնելու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»:

Фонд Ширакский государственный университет имени М.Налбандяна - Sputnik Արմենիա
«Շիրակում» բորբոքված կրքերը կփորձի հանդարտեցնել նախարարը

Մարտի 19-ին դասախոսներին աշխատանքի վերադարձնելու, ինչպես նաև մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի և Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի ներկայությունն ապահովվելու, բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունն ու հաշվետվությունը ներկայացնելու պահանջով դիմում-նամակին միացել են բուհի ուսանողների մի մասը:

Մինչ ուսանողների մի մասը դասադուլի է անում, մյուսները մասնակցում են բնականոն դասապրոցեսին:

Լրահոս
0