00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:31
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամում 50 կրակոց. Հայաստանի կենդանասպանների սանձարձակությունները

CC BY-SA 4.0 / Giorgimailo / Bezoar Goat (cropped photo)Безоаровый козленок
Безоаровый козленок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ակտիվիստներն արդյունավետ չեն համարում որսագողերի դեմ պայքարում պետական կառույցների ձեռնարկած միջոցները։ Տագնապալի է հատկապես անօրինական ձկնորսության ծավալի աճը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում կենդանական աշխարհի խնդիրները շարունակում են մնալ բնապահպանների և հսկիչ մարմինների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում։ Ամեն տարի որսագողության բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, ոչնչացման եզրին են հայտնվել կենդանիների և թռչունների մի քանի հազվագյուտ տեսակներ։ Թեև բնապահպանության նախարարությունը հավաստիացնում է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է, բայց իրականությունն այլ է։

Леопард - Sputnik Արմենիա
Մեծ կատուները թիրախ են որսագողերի համար. Հայաստանը չի կարող կորցնել այդ կենդանիներին

Հանրապետությունում թռչունների որսը թույլատրվում է։ Այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի բնապահպանության նախարարության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը նշեց, որ որսաշրջանի բացումից երկու ամիս առաջ անցկացվում է հետազոտական աշխատանք և պարզվում կենդանիների այս կամ այն տեսակների պոպուլյացիների թվաքանակը։ Սիրողական որսաշրջանը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև փետրվարի վերջ։

Նրա խոսքով` ամեն տարի բնապահպանության նախարարությունն արձանագրում է որսագողության 150-200 դեպք։ Որսագողի թիրախ են դառնում նապաստակները, բեզոարյան այծերը, տափաստանային արտույտները և այլ տեսակներ, որոնց որսն արգելված է։ Եթե էկոհամակարգին հասցրած վնասի մասշտաբները գերազանցում են 200 հազար դրամը (շուրջ 400 դոլար), ապա միջամտում են իրավապահ մարմինները։ Երբ վնասի չափը չի հասնում նշված գումարին, որսագողերը միայն տուգանվում են։

«Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնող խմբի ղեկավար Էդուարդ Սարիբեկյանի կարծիքով` անցած որսաշրջանը հարաբերականորեն պասիվ էր երաշտի պատճառով։ Սակայն տագնապալի միտումներ են նկատվում ձկնորսության ոլորտում։ Ակտիվիստը բավականաչափ արդյունավետ չի համարում որսագողերի դեմ պայքարում պետական կառույցների ձեռնարկած միջոցները։ Որպես ակնառու օրինակ` նա նշում է Ազատ գետի վիճակը, որի դելտան ամբողջովին պատված է ձկնորսական ցանցերով, ինչը խոչընդոտում է գետում ձկների ձվադրումը։ Նա բազմիցս դիմել է բնապահպանության նախարարություն` կոչ անելով միջոցներ ձեռնարկել, սակայն արձագանք չի եղել։ Նույնպիսի իրավիճակ է տիրում Մեծամոր և Արաքս, Հրազդան և Արաքս գետերի միախառնման տեղում։

«Օրվա ցանկացած ժամանակ գնացեք այնտեղ, կտեսնեք առնվազն 20 որսագողի, որոնք ձուկ են բռնում Հայաստանում արգելված առաձգական ցանցերով, իսկ գիշերային ժամերին` էլեկտրական հոսանքի օգնությամբ», — ասաց նա։

Սարիբեկյանի խոսքով` բնապահպանության նախարարությունն ամեն տարի հայտարարում է որսագողության 150-200 դեպքի մասին, բայց պատշաճ հսկողության դեպքում այդքան դեպք կբացահայտվի ամեն օր։ Ինչպես նշեց Սարիբեկյանը, որսաշրջանը փաստացի ավարտվել է, բայց անցած կիրակի նա եղել է Արարատի մարզի Արմաշ գյուղում, որտեղ վայրի բադեր կան, և Սարիբեկյանը 2 ժամում 132 կրակոց է հաշվել։

Լրահոս
0