00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ կատուները թիրախ են որսագողերի համար. Հայաստանը չի կարող կորցնել այդ կենդանիներին

© Sputnik / Asatur YesayantsЛеопард
Леопард - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհետացման եզրին գտնվող խոշոր կատվազգիներին պաշտպանելու հարցն արդիական է ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայաստանում մեծ կատուները բախվում են բազմաթիվ սպառնալիքների, որոնք հիմնականում բխում են մարդկանցից։ Այս մասին Վայրի բնության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF — Հայաստան) բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը։

Մարտի 3-ին նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը։ 2018թ-ին օրվա թեման է` «Մեծ կատուներ. գիշատիչները վտանգի մեջ են»։ Հայ մասնագետները պատմեցին երկրում բնապահպանական խնդիրների մասին` հատուկ ուշադրություն հատկացնելով կենդանիների վիճակին։

Европейская лань - Sputnik Արմենիա
Տավուշում որսացել են Կարմիր գրքում գրանցված եղնիկների. կասկածյալները ձերբակալվել են

Այսօր Հայաստանում կա մեծ կատվի միայն մեկ տեսակ` առաջավորասիական ընձառյուծը, փոքր կատուների հինգ տեսակ` կովկասյան լուսան, եղեգնակատու, վայրի կատու, մանուլ, տափաստանային կատու։ Առյուծներն ու վագրակատուները մեր երկրի տարածքում, ցավոք, վաղուց են վերացել, վագրերը Հայաստանում նույնպես չեն ապրում 20-րդ դարից։ Բնապահպանները պնդում են, որ մեզ մոտ ընձառյուծի 5-7 առանձնյակ կա։

Գասպարյանի խոսքով` անցած դարի 70-ական թթ-ից ամբողջ աշխարհում վայրի կենդանիների թիվը երկու անգամ կրճատվել է։

«Իսկ ինչ վերաբերում է մեծ կատուներին, ապա ամբողջ խնդիրն այն է, որ այդ կենդանիներն այսօր սպառնալիքի տակ են, որովհետև թիրախ են դարձել որսագողերի համար», — նշեց նա։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք մեր ունեցածը։ Հայաստանը հարուստ երկիր չէ, և շատ բարդ կլինի ավերվածը վերականգնելը։ Այսօր եվրոպական երկրներում մեծ գումարներ են ծախսում արհեստական անտառներ, այգիներ, ջրամբարներ ստեղծելու վրա։ Իսկ մենք չենք կարող մեզ նման ծախսեր թույլ տալ», — ասաց Գասպարյանը։

WWF-ի ներկայացուցչի խոսքով` էկոհամակարգը պետք է առողջ լինի, որպեսզի մարդը խնդիրներ չունենա գայլերի, արջերի հետ։ Հայաստանում դա արդիական թեմա է։ Փորձագետի խոսքով` գայլերը պետք է ապրեն բնության գրկում, սնվեն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մսով։

Գասպարյանը հավելեց, որ մեր երկրում որսը ոչ մի կերպ չի վերահսկվում, շատերն առանց արտոնագիր ունենալու սպանում են կենդանիներին, և մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել, թե ինչպիսի հազվագյուտ կենդանիների կարող են անօրինական կերպով ոչնչացնել։

«Մեր երկրում բնությունը հարուստ է, բայց մենք շատ բան չենք կորցնում, քանի որ չգիտենք գնահատել», — վստահ է նա։

Իսկ բնապահպան Կարինե Դանիելյանը համոզված է, որ բնապահպանության խնդիրն այնքան գլոբալ է, որ այսօր սպառնալիքի տակ է ոչ միայն կենդանիների կյանքը, այլ նաև հենց մարդկությունը։ Որքան ճիշտ պահպանենք վայրի բնությունը, այնքան ավելի առողջ կապրենք։

«Բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում ամբողջ աշխարհում։ Օրինակ` մեր երկրի տարածքում աճում են 161,8 ցածրակարգ բույսերի տեսակներ, աշխարհում` 0,15, Հայաստանում աճում են 131.66 բարձրակարգ բույսեր, իսկ աշխարհում՝ 1,67», — ասաց Դանիելյանը։

Նա հավելեց, որ երկրում կա որսի մշակույթի խնդիր, ինչը սպառնալիք է դառնում կենդանիների համար։

Լրահոս
0