Պարզվում է բուրգերը ոչ միայն համեղ, այլև օգտակար կարող է լինել։ Նման համադրության գաղտնիքն առանց քիմիական հավելումների թարմ մթերքի օգտագործումն է, հավաստիացնում է մայրաքաղաքի արագ սննդի կետերից մեկի խոհարարը։
Այս թողարկումը նվիրված է «Լոնդոն բուրգերի» պատրաստմանը։ Պատրաստելու համար անհրաժեշտ է մարինացված վարունգ, միս, հաց, չիպս, լոլիկ, հազար, մարինացված պատիճավոր պղպեղ, հատուկ սոուս։
Նախ` պետք է մշակել միսը և դրանից բուրգերի համար կոտլետ պատրաստել։ Այնուհետև, կտրատել լոլիկը, մարինացված վարունգն ու պատիճավոր պղպեղը։ Բուրգերի համար նախատեսված հացի կտորները հատուկ սոուսով են պատում։ Մեջն ավելացնում մյուս բաղադրիչները և համտեսում։
Մանրամասները դիտեք տեսանյութում։