ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Վրաստանի հանրահայտ լեռնադահուկային հանգստավայր Գուդաուրիում խափանվել է ճոպանուղին, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Ճոպանուղու խափանումից տուժածներին տեղափոխող ուղղաթիռը չի կարողացել մեկնել Թբիլիսի
Պատճառը եղել է էլեկտրաէներգիայի անջատումը։ Նստարանները բախվել են իրար և մարդիկ այսուայն կողմ են շպրտվել։
«Մոտ 10 հոգու բժշկական առաջին օգնություն է ցուցաբերվել։ Տուժածներին տեղափոխել են Գուդաուրիի ամբուլատորիա։ Թբիլիսիից ռեանիմոբիլ են ուղարկել, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդկանց մայրաքաղաք տեղափոխեն։ Տուժածների վիճակը միջին ծանրության է»,- նշված է հաղորդագրության մեջ։