ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան պարզաբանել է սկանդալային պատմության բոլոր մանրամասները` կապված Ռուսաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելու հետ։ Այդ մասին հաղորդում է Russia Today–ը։
Գեղասահորդուհին նշել է, որ իր համար տհաճ է լսել նման խոսակցություններ։
«Հավանաբար, մարդիկ ուղղակի անհանգստանում են ինձ համար, և դրանք նրանց զգացմունքային ուղերձներն են», – նշել է աղջիկը։
Մարզուհու խոսքով` նա շատ շնորհակալ է երկրպագուներին ուշադրության և սիրո համար։
«Ես շատ շնորհակալ եմ բոլորին հատուկ ուշադրության և սիրո համար, բայց, դատելով ամեն ինչից, ոմանք չեն հասկացել, որ ես սիրում եմ Ռուսաստանը և հանդես կգամ միայն իմ երկրի դրոշի ներքո», – նշել է Մեդվեդևան։
Միաժամանակ, մարզուհին նշել է, որ չի կարելի խուճապ և նման լուրեր տարածել սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան չի մասնակցի Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը` ոտքի վնասվածքի պատճառով։