ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է նետվել:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Shamshyan. com-ի տեղեկություններով` երիտասարդ տղամարդը պահանջում է, որպեսզի իրեն այցելեն ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ոստիկանները 1 ժամից ավելի է, փորձում են նրան համոզել, որպեսզի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, սակայն նա այս պահին իրենն է պնդում։ Նախնական տեղեկություններով՝ քաղաքացու անունը Հրաչ է, ով նախկինում մեկ անգամ նույն ևս դիմել է նույն քայլին։