00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է խոստացել Վրաստանի վարչապետը Կարապետյանին. Ամիրյանը հերքում է «թատերական» լուրերը

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция министра культуры Армении Армена Амиряна
Пресс-конференция министра культуры Армении Армена Амиряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում կքանդեն Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, սակայն խոստանում են կառուցել նորը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի իշխանությունները խոստացել են հաշվի առնել Հայաստանի մշակույթի նախարարության կարծիքը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր շենքի շինարարության ժամանակ։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Ամիրյանն օրերս Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Գիորգաձեի հետ այցելել է Թբիլիսիի հայկական թատրոնի շենք և տեսել, թե այն ինչ վիճակում է։

Армянская церковь Пресвятой богородицы (Тандоянц) в Тбилиси - Sputnik Արմենիա
Եկեղեցական մարտեր Վրաստանում. փաստաբանները պաշտպանում են հայկական եկեղեցու իրավունքները

«Իմ վրացի գործընկերը հավաստիացրեց, որ նոր հայկական թատրոնը լավագույնը կլինի Վրաստանում։ Համենայն դեպս, ես համոզվել եմ, որ շենքը քանդելու մասին նրանց որոշումը ճիշտ է», — ասաց Ամիրյանը։

Հայ նախարարը Գիորգաձեին խնդրել է տրամադրել իրենց փորձաքննության որոշումը։ Նա նաև հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, որ շենքը քանդելուց հետո նորը չի կառուցվի։

«Եթե կառավարությունը պաշտոնապես խոստանում է, ապա դա կարվի… Թատրոնը գտնվում է Վրաստանի տարածքում, իսկ Վրաստանի կառավարությունը` մասնավորապես երկրի վարչապետը և մշակույթի նախարարը խոստացել են ինձ և Կարեն Կարապետյանին, որ թատրոնը կկառուցվի», — ասաց Ամիրյանը։

Հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը ճիշտ է համարում թատրոնի շենքը քանդելու մասին որոշումը։ Շենքն այնքան է հնացել, որ չի դիմանա անգամ չորսբալանոց երկրաշարժին։

«Ավելի արագ կլինի նոր շենք կառուցել, քան վերականգնել հինը։ Վտանգ կա, որ անգամ շենքի վերականգնումից հետո ճեղքերը կրկին կհայտնվեն», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բայանդուրյանը։

Президент Серж Саргсян посетил Научно-культурный центр Дом Ованнеса Туманяна - Sputnik Արմենիա
Հայ–վրացական թեյախմություն. ի՞նչ են նվիրել Սերժ Սարգսյանի կնոջը Թբիլիսիում

Նախատեսվում է շենքը կառուցել երկուսուկես տարում։ Արտաքուստ նոր թատրոնը շատ քիչ կտարբերվի հին շենքից, իսկ ներսից հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, օթյակներ, ամֆիթատրոն կունենա։ Այսօր թատերախումբը շարունակում է աշխատել, երկու օր առաջ այն հյուրախաղերով ժամանել էր Երևան։

Հայկական թատրոնը վերականգնելու աշխատանքները սկսվել են 2017թ.-ի օգոստոսին։ Ակնկալվում է, որ հայկական թատերախումբը նոր շենքում կկարողանա ներկայացումներ տալ 2019թ.-ի վերջին։

Հայկական թատրոնի շինարարական աշխատանքների ֆինանսավորումն ստանձնել է Վրաստանի նախկին նախարար Բիձինա Իվանիշվիլին։ Նա առաջին անգամ չէ, որ օգնում է Վրաստանի հայ համայնքին. Իվանիշվիլին աջակցել է նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման հարցում։

Լրահոս
0