00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանին պետք են «մանթաշևներ», կամ ինչպես արտասահմանում զարգացնել ազգային արվեստը

© Sputnik, Levan AvlabreliБюст Александра Манташева во дворе армянской церкви Нор-Эчмиадзин в Тбилиси
Бюст Александра Манташева во дворе армянской церкви Нор-Эчмиадзин в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտասահմանում պրոդյուսերները մրցակցում են միմյանց հետ` այս կամ այն երաժշտական խումբը հանրահայտ դարձնելու համար, իսկ Հայաստանում, հակառակը, նվագախմբերի դիրիժորները և գեղարվեստական ղեկավարներն իրենք են պրոդյուսերներ փնտրում։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Պետությունն ի զորու չէ աշխարհում հանրայնացնել հայկական արվեստը, դրա համար «մանթաշևներ» են հարկավոր։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

«Ցավոք, աշխարհում քիչ են տեղյակ մեր մշակույթի մասին։ Մենք պետք է ավելի շատ քարոզենք հայկական երաժշտությունը։ Մեր ժողովուրդը փոքր է, մենք կայացման ճանապարհին ենք, և պետությունն ինքնուրույն ի վիճակի չէ ամբողջ աշխարհում տարածել մեր մշակույթը», — ասաց Մլքեյանը։

Дживан Гаспарян со своей женой Астхик Заргарян - Sputnik Արմենիա
Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն՝ Փարիզում

Մլքեյանի խոսքով` Հայաստանի նման երկրները, որոնք ուժեղ տնտեսություն չունեն, պետք է աշխարհին ներկայանան իրենց արվեստով և մշակույթով։ Միայն այդպես երկիրը կարող է մրցել համաշխարհային գերտերությունների հետ։

«Մենք մարդիկ ունենք, որոնք կարող են օգնել պետությանը տարբեր նախագծերի ֆինանսավորման, մշակույթի և արվեստի գործիչներին ֆինանսավորող հիմնադրամի ստեղծման հարցերում։ Մեզ պետք են «մանթաշևներ»»,- ասաց Մլքեյանը։

Նա ընդգծեց, որ նման փորձն առկա է ամբողջ աշխարհում։ Արտասահմանում պրոդյուսերները մրցակցում են այս կամ այն երաժշտական խումբը հանրայնացնելու համար, իսկ Հայաստանում, հակառակը, դիրիժորները և գեղարվեստական ղեկավարներն իրենք են պրոդյուսերներ որոնում։

Այսօր Հայաստանի Պետական կամերային նվագախումբը պատրաստվում է ապրիլի 14-ին կայանալիք Բերկլիի միջազգային քոլեջի ամենամյա խոշոր միջոցառմանը։

«Այդ միջոցառմանը կմասնակցեն միայն համաշխարհային մակարդակի աստղեր` Պլասիդո Դոմինգոն, Դենիս Մացուևը և ուրիշներ։ Մենք կկատարենք Կոմիտասի, Դավիթ Ալաջյանի ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգերի մշակումներ և այլն։ Դա ամբողջությամբ դասական համերգ է, որի միջոցով կներկայացնենք մեր մշակույթը», — ասաց Մլքեյանը։

Պետական կամերային երգչախումբը նաև հանդես է եկել Հայաստանում և Արցախում հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային համերգաշար անցկացնելու նախաձեռնությամբ։

Дживан Гаспарян-младший - Sputnik Արմենիա
Հայկական դուդուկն ու ռուսական բալալայկան կհնչեն նույն բեմում

Գաղափարը ծնվել է կես տարի առաջ` ԱՄՆ-ում հյուրախաղերի ժամանակ։ ԱՄՆ-ում Մլքեյանն առաջարկել է Ամիրխանյանին «կենդանացնել» անցած տարիների նրա ստեղծագործությունները։

Ամիրխանյանի հեղինակային երգերի առաջին համերգը կկայանա վաղը։ Ծրագրում ներկայացված են կոմպոզիտորի ավելի քան 20 մշակումներ։ Համերգներ կլինեն Գյումիրում, Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերում։

Ինչպես նշեց Հայաստանի Պետական կամերային նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, ժամանակ է եղել, երբ Ամիրխանյանի ստեղծագործությունները բոլոր միջազգային մրցույթներում ստացել են մրցանակային տեղեր։ Արաբյանը համոզված է, որ հանդիսատեսը համերգից հսկայական հաճույք կստանա։

Լրահոս
0