ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Դիլերային խորոշագույն «Ավիլոն» հոլդինգը, որի սեփականատերն է հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարար Կամո Ավագումյանը, հետաքրքրված է Genser ընկերության արժեթղթերով և մտադիր է դրանք ձեռք բերել։
Ռուսաստանյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ` Genser ընկերությունը մոտ ապագայում կարող է սննկանալ, և արդեն մի շարք ավտոմոբիլային խոշոր ընկերություններ չեղարկել են ընկերության հետ կնքած պայմանագրերը կամ պատրաստվում են չեղարկել։
«Ավիլոն» ընկերությունը Ռուսաստանի խոշորագույն ավտոմոբիլային հոլդինգներից է։ Այսօրվա դրությամբ ընկերության հետ համագործակցում են 25 ավտոմոբիլային ապրանքանիշեր, որոնց թվում են շքեղ Rolls-Royce-ը, Bentley-ն, Aston Martin-ը, Ferrari-ն, Bugatti-ն, Maserati-ն, Mercedes-Benz-ը։