00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանությունը փաստ է. Դին Քեյնը կոչ է արել Իսրայելին իրերն իրենց անունով կոչել

© Sputnik / Asatur YesayantsОдин из создателей фильма "Архитекторы отрицания" Дин Кейн
Один из создателей фильма Архитекторы отрицания Дин Кейн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
The Jerusalem Post իսրայելական պարբերականի հետ հարցազրույցում դերասան ու պրոդյուսեր Դին Քեյնն ասել է, որ գիտի, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կոչ է արել իրերն իրենց անունով կոչել։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Դերասան ու պրոդյուսեր Դին Քեյնը` «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի համահեղինակը, The Jerusalem Post իսրայելական պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային` հույս հայտնելով, որ վաղ թե ուշ բոլոր երկրները կճանաչեն այդ պատմական եղելությունը։

Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա երեսպաշտություն է. իտալական և լեհական ԶԼՄ

Մարտի 5-ին Դին Քեյնը ներկա էր ֆիլմի երևանյան պրեմիերային, իսկ այս օրերին նա Իսրայելում է, որտեղ մասնակցում է USA Today-ի աստղ, «Էմմիի» կրկնակի մրցանակակիր Լորա ՄաքՔենզիի ճանապարհորդությունների մասին հեռուստահաղորդման նկարահանումներին։

Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների պատճառով։ Հարցազրույցում Դինը նշել է, որ իրավունք չունի օտար պետությանը թելադրել` ինչպես վարվել, սակայն հույս ունի որ «յուրաքանչյուր կառավարություն կճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա պամական փաստ է»։

«Ես գիտակցում եմ` Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար. մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք։ Յուրաքանչյուր մարդու համար, ով ուսումնասիրում է Ցեղասպաությունը կամ պատմությունը, պարզ է, որ այն տեղի է ունեցել։ Դա արել են ոչ թե ժամանակակից թուրքերը, ոչ էլ ներկայիս կառավարությունը… Բայց դա սարսափելի էր, եկեք իրերն իրենց անուններով կոչենք», — ասել է Քեյնը։

Դին Քեյնը նաև հավելել է, որ վաղուց է երազել Իսրայել այցելել, ու վերջապես նրա երազանքն իրականացավ։

«Ես այնքան հուզված եմ, որդուս հետ եմ եկել, որպեսզի պատմական վայրեր այցելեմ, մարդկանց հետ շփվեմ։ Սա այն վայրն է, որտեղ ես միշտ երազել եմ լինել», — անկեղծացել է Քեյնը։

Здание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
The Independent. Իսրայելը քննադատում է Լեհաստանին, բայց չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Նշենք, որ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը ստեղծելու համար նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պետական բարձր պարգև է շնորհել պրոդյուսեր, սցենարիստ Մոնթել Բրայան Ուիլյամսին և դերասան, պրոդյուսեր Դին Ջորջ Քեյնին։

Ֆիլմում ներկայացվել են ոչ միայն 20-րդ, այլև 21-րդ դարում հայերի նկատմամբ կատարված էթնիկ զտումների փաստեր։ Սումգայիթում, Արցախում ազգային հողի վրա կատարված սպանություններից փրկված անձինք պատմում են իրենց հարազատների նկատմամբ կատարված խոշտանգումների մասին։

«Ժխտման ճարտարապետների» հեղինակները մոտ 4-5 տարի աշխատել են ֆիլմի ստեղծման ուղղությամբ։ Նկարահանումներին ավելի քան 400 մարդ է մասնակցել։ Հեղինակները չեն թաքցնում, որ ֆիլմի ցուցադրության ու հատկապես գովազդելու ժամանակ բախվել են թուրքերի ճնշումներին։ Ֆիլմին մասնակցած անձինք չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունը` հնարավոր հետապնդումներից վախենալով։

Լրահոս
0