00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարն ընդդեմ ցեղասպանության ֆորումի իր ելույթում չի օգտագործել Թուրքիա, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ բառերը
17:08
1 ր
Մհեր Գրիգորյան
Հայաստանը դրական է գնահատում ԱՊՀ ներուժի մեծացմանն ուղղված Ռուսաստանի կառուցողական ջանքերը․ Մհեր Գրիգորյան
17:09
2 ր
Լևոն Զուրաբյան
Փաշինյանը լավ գիտի, որ խնդրի դեպքում Արևմուտքը ոչ մի կերպ չի միջամտելու․ Լևոն Զուրաբյան
17:25
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թոշակառու կնոջից 34.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ կասկածվում է քրոջ փեսան, ԱԻՆ աշխատակից

© Sputnik / Asatur YesayantsПолицейский автомобиль
Полицейский автомобиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գողոնը հայտնաբերվել է, կասկածյալից քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Երևանում կատարված առանձնապես խոշոր չափերի՝ 34 հազար ԱՄՆ դոլարի գողությունը. գողոնը հայտնաբերվել է, իսկ որպես կասկածյալ ներգրավվել է բնակչուհու քրոջ փեսան, ով ՀՀ ԱԻՆ-ի աշխատակից է` թիվ 2 փրկարարական ջոկատի ավագ հրշեջ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018թ. մարտի 14-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևանի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր տնից գողացել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 34.000 ԱՄՆ դոլար և 65.000 ՀՀ դրամ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն. տան մուտքի դռան և ճաղավանդակներով պատուհաններին վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տունն ամբողջովին եղել է տակնուվրա արված:

Полицейская машина - Sputnik Արմենիա
Արթիկում ոստիկանը փորձել է գողություն կատարել, տանտերը հենց այդ պահին արթնացել է

Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է և փաստական տվյալներ ձեռք բերվել, որ կատարված գողությանն անմիջական մասնակցություն է ունեցել տուժողի  քրոջ փեսան՝ ծնված 1987թ.–ին:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակչուհին դեպքի օրն իր բարեկամների՝ այդ թվում նաև քրոջ փեսայի հետ վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել է գերեզմանատուն՝ հարազատի շիրիմին, ապա այցելել մեկ այլ ազգականի տուն, որտեղ գտնվել են շուրջ երկու ժամ։ Փեսան տաքսի վարելու պատրվակով այդ ընթացքում բացակայել է տնից. քրեական գործի տվյալներով՝ տղամարդը նախապես իմացել է, որ իր կնոջ մորաքրոջ տանը գումար կա, իսկ տան դուռն էլ բաց է մնացել:

30-ամյա տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ։ Գողոնն ամբողջովին հայտնաբերվել է:

Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Shamshyan.com–ի տվյալներով` կասկածյալը Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 31-ամյա Ամասիա Այվազյանն է, իսկ տուժողը 79-ամյա Ռոզա Ավագյանը։

Կատարվում է նախաքննություն: Հաշվի առնելով, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ է, ուստի՝ քրեական գործը քննչական ենթակայության կարգով կուղարկվի դատախազություն՝ ՀՔԾ վարույթ փոխանցելու հարցը լուծելու համար։

Լրահոս
0