ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Արտասահմանյան մամուլում լուրեր են տարածվել, որ հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հանդիպում է երգիչ, դերասան և կոմպոզիտոր Նիք Ջոնասի հետ։
«Հիմա ինձ ուժեղ կանայք են գրավում… Իսկապես խելացի կանայք», —երիտասարդ երգչի խոսքերը մեջբերում է Dailymail-ը։
Ըստ Us Weekly-ի` Jonas Brothers փոփ-ռոք խմբի անդամ, 25 տարեկան Նիք Ջոնասն անցյալում է թողել իր սիրավեպը, որպեսզի ծանոթանա «Վայրի Արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալի աստղ, 34-ամյա Անժելա Սարաֆյանի հետ։
Երիտասարդ երգչին հավանաբար չի հուզում 9 տարով փոքր լինելու փաստը։
Երկու տարի առաջ նա հանդիպում էր Քեյթ Հադսոնի հետ` անտեսելով 13 տարվա տարբերությունը։ Նիքը երկարատև հարաբերություններ է ունեցել նաև Օլիվիա Կապլոյի, Victoria's Secret-ի մոդել Ջորջի Ֆոուլերի և Մայլի Սայրուսի հետ։