00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիկումի» ոդիսականն ավարտվե՞ց. բուժկենտրոնը փակվում է

© Sputnik / Резников / Անցնել մեդիապահոցИсследование крови, зараженной вирусом СПИДа
Исследование крови, зараженной вирусом СПИДа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի բուժման նպատակով հայտնաբերված հայկական դեղամիջոցը` «Արմենիկումը», Հայաստանին այլևս պետք չէ։ Քննարկվում է «Արմենիկում» կենտրոնը փակելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 14 Մարտ — Sputnik. Հայաստանում մտադիր են փակել «Արմենիկում» բժշկական կենտրոնը, որը մեծ աղմուկով բացվեց 20 տարի առաջ։

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդից հայտնում են, որ հարցը երեկ քննարկվել է Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում։

Аптека - Sputnik Արմենիա
Հայկական առողջություն առանց դեղատոմսի, կամ ինչպես ահաբեկել զբոսաշրջիկներին

Քննարկման ընթացքում հայտարարվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2018թ-ից դադարեցրել է «Արմենիկումի» պետական ֆինանսավորումը։

Քննարկմանը մասնակցող «Արմենիկում» կենտրոնի տնօրեն Լևոն Գևորգյանը հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցը պաշտոնապես գրանցված է նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Նրա խոսքով` այնտեղ կատարված վերջին փորձարկումներով «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ:

Դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաև Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը: Բացի այդ, դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ «C»-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի և պառկելախոցերի բուժման ժամանակ:

Իսկ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը նշել է, որ «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է ունեցել օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների և վերքերի արագ ապաքինման գործում։

Ներկաները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ՝ նշելով, որ, հակառակը, անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել:

«Արմենիկումի» տնօրենը նաև հայտնել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է:

Հանրային խորհուրդը քննարկման արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ տեղեկանք կներկայացնի ՀՀ նախագահին ու վարչապետին:

Հիշեցնենք, «Արմենիկումը» հայտնաբերվեց 1990-ական թվականներին, 1998 թ.-ին այն արդեն մուտք գործեց հայկական շուկա։ «Արմենիկումի» հեղինակները մեծ հեղաշրջում էին խոստանում համաշխարհային առողջապահության մեջ, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Հանրությանը ներկայացվեցին մի քանի հիվանդների բուժման պատմություններ, որոնց թվում էր նաև ՄԻԱՎ-վարակակիր Նիկոլայ Կալեսնիկովը, որը տարիներ առաջ մահացավ Ռուսաստանում։

«Արմենիկում» ԲԿ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, «Արմենիկումը» որպես դեղամիջոց, բացի Հայաստանից, գրանցված է նաև ՌԴ-ում, Ուկրաինայում, Կոնգոյում ու Լիբերիայում։

Լրահոս
0