00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական առողջություն առանց դեղատոմսի, կամ ինչպես ահաբեկել զբոսաշրջիկներին

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցАптека
Аптека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախօրեին Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել էր, որ դեղորայքի վաճառքը դեղատոմսերով կմոտեցնի մեր երկիրը քաղաքակիրթ աշխարհին։ Սակայն հարց է առաջանում` արդյո՞ք հարգելի նախարարը ճիշտ կողմից է պատրաստավում «թերքաղաքակիրթ», ինչպես իր խոսքերից է բխում, Հայաստանը մոտեցնել քաղաքակրթությանը։

Օրերս արդեն խոսվել է այն մասին, որ դեղորայքի մեծ մասը դեղատոմսով վաճառելու մասին նախագիծը (համապատասխան որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտնում) ոչ մի կապ չունի առողջապահության հետ. զուտ բիզնես է։ Իսկ ցանկացած բիզնես կապված է մարդկանց շահերին կպչելու հետ` լինեն դրանք մրցակիցները, սպառողների մի մասը, թե ուրիշ որևէ մեկը։ Չէ՞ որ հաջողված լինելու համար բիզնեսը պետք է ոչնչացնի իր ճանապարհին եղած խոչընդոտները, ինչն անխուսափելիորեն նշանակում է, որ կոնկրետ բիզնեսի զարգացմանը զուգահեռ տուժում է որևէ մեկի շահը։

Туристы - Sputnik Արմենիա
Հայաստանում դեղ գնելու համար զբոսաշրջիկը պիտի գնա պոլիկլինիկա

Սակայն գործարարական գործունեությունը կարգավորող, հակամենաշնորհային կանոններն ու օրենքները հենց բացասական հետևանքները մեղմելու համար են։ Եթե արդյունքում որևէ մեկն իր ոլորտում հաջողության է հասնում, ապա դա տեղի է ունենում այլ մարդկանց նյութական շահերի, հարմարությունների ու, վերջիվերջո, իրավունքների նվազագույն խախտմամբ։

Սակայն ինչպես նշել է առողջաբարդացման նախարարը, այս ամենը ճիշտ է միայն քաղաքակիրթ աշխարհի համար։ Քաղաքակիրթ աշխարհում անհնար է երևակայել, որ բիզնեսն իր ճանապարհը հարթում է երկրի գրեթե ամբողջ բնակչության դրամապանակի թեթևացման, հարմարավետության ու իրավունքների խախտման հաշվին։

Պարոն Ալթունյանը խուսափում էր ու խուսափում է մեկնաբանություններից` փաստացիորեն հայտնելով միայն, որ դժգոհությունը բխում է մարդկանց վատ տեղեկացվածությունից։ Փորձենք մի փոքր ավելի տեղեկացված դառնալ։

Ահա, օրինակ, Ալթունյանն ասել է, որ նոր կարգը տարածվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ նաև օտարերկրացիների վրա. նրանք էլ ստիպված կլինեն բժշկական հաստատություններ դիմել ու դեղատոմսեր ստանալ։ Ընդ որում` եթե Հայաստանի քաղաքացիների համար խորհրդատվությունն անվճար է, ապա երկրի հյուրերը ստիպված են լինելու վճարել ծառայությունների համար։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ալթունյան. «Այս կարգը մեզ կմոտեցնի քաղաքակիրթ երկրներին»

Թույլ տվեք կասկած հայտնել այդ պնդման երկու կետերի վերաբերյալ։ Նախ` ո՛չ խորհրդատվությունները պոլիկլինիկայում, ո՛չ էլ դեղատոմսի տրամադրումը մեր պայմաններում մեր հայրենակիցների համար անվճար չեն լինի. անպայման մի բան կհորինեն յուրաքանչյուր հիվանդից գոնե մի երկու հազար դրամ պոկելու համար. մեզ մոտ այլ կերպ չի լինում։ Կամ կլինեն վճարովի դեղատոմս տրամադրող բժիշկներ, որոնց մոտ հերթերն ավելի քիչ կլինեն ու անվճար դեղատոմս տրամադրող բժիշկներ, որոնց մոտ պետք է օրերով հերթ կանգնել։ Արդյունքում ավելի հեշտ կլինի մի փոքր վճարել` բաղձալի թղթիկը ստանալու համար։

Ինչ վերաբերում է հյուրերին։ Մեզ մոտ, կարծես, պատրաստվում են զբոսաշրջություն զարգացնել, եթե ոչ մի բան չեմ խառնում։ Հիմա բացատրեք` արդյո՞ք զբոսաշրջիկը, որը Հայաստան է եկել ու ստիպված է օրվա կեսը վատնել սովորական մրսածության դեմ դեղի վճարովի բաղադրատոմս ստանալու վրա, կվերադառնա՞ այստեղ։ Թե արտասահմանցիներին սպասարկող հատուկ բժշկական հաստատություններ են ստեղծվելու, որպեսզի սովորական հայ տաքսիստը կամ անասնապահը այնտեղ չխցկվի ու հերթ չստեղծվի։

Արդեն հասկանալի է, որ դեղատոմսերի հետ կապված նոր կարգը բազում չարաշահումների առիթ կդառնա։ Դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ պետք չէ փաստարկներ ներկայացնել։ Դեղատներում վստահելի հաճախորդներին, ովքեր «խաբար» չեն տա, կսկսեն առանց դեղատոմսի, սակայն ավելի թանկ դեղ վաճառել, դեղերը կսկսեն դեղատներից դուրս շրջանառվել, և էլի շատ բաներ։ Թե ինչպես դա կանդրադառնա առողջապահության որակի վրա, կարծում եմ, բոլորին հասկանալի է։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Հասանելի կլինե՞ն արդյոք դեղատոմսերը տարեցների և հաշմանդամների համար. նախարարը լռում է

Մարդիկ կսկսեն բժիշկների մոտ գնալ ոչ թե բուժվելու, այլ բաղձալի թղթիկների համար, որքան էլ պաշտոնյաները հակառակը պնդեն.  դա էլ է հասկանալի։ Հասկանալի չէ միայն` ինչու են պաշտոնյաները կարծում` մենք այնքան միամիտ ենք, որ պատրաստ են ամեն ինչի հավատալ։ Կանոնավոր կերպով դեղորայք գնող գրեթե բոլոր մարդիկ իրենց բժիշկների մոտ զննում են անցել ու ախտորոշվել։ Իսկ այն մարդիկ, որոնք, ասենք, սեզոնային հարբուխ ունեն, միայն դեղատոմսի հետևից են գնալու։ Բժիշկներն էլ պարզապես ֆիզիկապես ի վիճակի չեն լինի զննել ու ախտորոշել այդ քանակությամբ մրսածություն ունեցող հիվանդներին։ Պարզապես մի փոքր գումարի դիմաց դուրս կգրեն այն դեղը, որի հետևից մարդը եկել է, ահա և վերջ։

Նախարարի պնդմանը հակառակ` դեղորայքը չի էժանանա։ Դա ևս ակնհայտն է՝ հաշվի առնելով այն ծախսերը, որ պետք է կատարեն դեղատները նոր կարգին անցնելու համար։

Դեռ 20 տարի առաջ դեղատոմսերի կիրառման մասին դրույթը նշված էր համապատասխան օրենքում, սակայն գործնականում չէր կիրառվում։ Հավանաբար առողջապահության նախկին նախարարները սթափ էին նայում ամեն ինչին ու հասկանում էին, թե այդ պահանջների կատարումն ինչ հսկայական ծավալի պատրաստական աշխատանքների հետ է կապված։ Դրա համար էլ չէին շտապում։

Իսկ ներկայիս առողջաբարդության նախարարությունը որոշել է, որ մենք բավարար քանակությամբ բժիշկներ ունենք, որ նրանց բեռնվածության հետ կապված բոլոր հարցերը լուծված են, էլ չենք խոսում մոտիվացիայի մասին… Ամենայն հավանականությամբ, նախարարությունը ոչ մի նման բան չի որոշել ու ամեն ինչ շատ լավ գիտի ու հասկանում է։ Պարզապես մի քանի հոգու դա շատ է պետք, դրա համար էլ նրանք խուճապի են մատնել մի ամբողջ պետության բնակչությանը։

Լրահոս
0