00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարեբեր կրակի» ճշմարտացիությունը, կամ անգամ ֆիզիկոսն է հավատում աստծո գոյությանը

© Sputnik / Кристина Афанасьева / Անցնել մեդիապահոցХрам Гроба Господня в Иерусалиме
Храм Гроба Господня в Иерусалиме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել Աղոյանի հայտարարությունը բարեբեր կրակի ձեռակերտ լինելու մասին սպասելի աղմուկ է բարձրացրել։ Հոգևորականի խոսքերի պատճառով ծնված աղմուկի, հովատացյալների ու աթեիստների իրավունքների մասին է խորհում Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Վիճում են եկեղեցականները, որոնք գործի բերումով պետք է վիճեն, վիճում են աթեիստները և հավատացյալները, ում դա հետաքրքիր է, ինչպես նաև սոցիալական ցանցերում` անբանները։ Նրանք ցանկացած առիթ օգտագործում են, որպեսզի ուրիշի կարծիքը ներկայացնեն սեփականի փոխարեն։

Ուշադրության արժանի մեկնաբանությունների սպեկտրն այդքան էլ լայն չէր, և որքան էլ տարօրինակ է` նրանք Աղոյանին երկրի երեսից ջնջելու նպատակ չեն հետապնդում։ Ուշադրության արժանի մեկնաբանություններ եղել են, ոչ թե նրանք, որոնք լի են եղել ուղղափառ կամ հակառակը` աթեիստական ծայրահեղականությամբ։ Աղոյանը նշել է, որ դեմ չէ նրան, ինչին հավատում են մարդիկ, բայց հաստատել է փաստը, որ կրակը վառում են հոգևորականները, և այն ոչ մի բանից չի բռնկվում։

Благодатный огонь - Sputnik Արմենիա
Բարեբեր կրակ. ինչ է թաքնված Երուսաղեմի հայ քահանայի անկեղծության հետևում

Հավանաբար, ամենանորմալ մեկնաբանությունը «Էխո Մոսկվիին» արել է` Ռուս ուղղափառ եկեղեցու սարկավագ Անդրեյ Կուրաևը։

«Ռուսական նախահեղափոխական գրականությունում չի հիշատակվում այս հրաշքի մասին։ Իհարկե, կարելի է ինչ-որ տեղ հատուկ որոնել, կա ուխտավորների ինչ-որ գրականություն, որում կարելի է հանդիպել այդ մասին պատմությունների։ Բայց հանդիպում են ուխտավորների գրքեր, որոնցում այդ մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա։ 90–ականներին դա դարձել էր առասպել, հավատը պաշտպանելու առանցք, գլխավոր փաստարկ», – ասել է նա։

Եվ ավելացրել, որ շատերը, այդ թվում` հայերը, «առաջին անգամ չէ, որ հրապարակավ արտահայտվում են այն մասին, որ ոչ մի հրաշք տեղի չի ունենում։ Միևնույն ժամանակ, հույն պատրիարք Թեոֆիլը խուսափում է կրակի աստվածային ծագման մասին հարցի պատասխանից, երբ նրան հարցնում են բարեբեր կրակի ինքնաբռնկման մասին»։

Ահա, օրինակ` պատիվ ունեմ անձամբ ծանոթ լինել համաշխարհային մեծության աստղաֆիզիկոսի, բոլոր հնարավոր գիտական հանրությունների և ակադեմիաների անդամի հետ։ Այդ մարդն իր գիտական գործունեության 30-35 տարիների ընթացքում այնքան է զարգացրել տիեզերքի մասին գիտությունը, որ նրա գիտնական շատ  գործընկերներ չեն հասկացել շատ ենթադրություններ` առանց հատուկ նախապատրաստության։ Գիտնականը պաշտում է աստղաֆիզիկան և կարող է ժամերով պատմել։ Ինչ անենք, որ արդեն երրորդ րոպեին դադարում ես հասկանալ` ինչի մասին է խոսքը, ուղղակի ինտուիտիվ կերպով զգում ես, որ չափազանց հետաքրքիր բաների մասին է պատմում։

Ակադեմիկոսը հավատացյալ է։ Այն, որ խոշորագույն աստղաֆիզիկոսը հավատում է Աստծուն առնվազն պետք է ստիպի մտածել աթեիստներին։ Որպես կանոն` գիտնականն ավարտում է տիեզերքի գաղտնիքների մասին իր պատմություններն այն դիտողությամբ, որ աշխարհը չէր ստեղծվի առանց Աստծո միջամտության, և նման հեղինակության շուրթերով դա շատ ծանրակշիռ փաստարկ է։

Храм Гроба Господня в Иерусалиме - Sputnik Արմենիա
Հայ քահանայի խոստովանությունը բարեբեր կրակի «հրաշքի» մասին աղմուկ է առաջացրել Երուսաղեմում

Ասենք` անցնում է հինգ տարի, մենք կրկին հանդիպում ենք, և նա կրկին պատմում է տիեզերական տարածությունների, նոր մասին, որոնք նրան հաջողվել է հասկանալ, հաշվարկել և ապացուցել այդ ընթացքում։ Եվ կրկին ասում է, որ տիեզերքը չէր կարող առաջանալ առանց Աստծո։ Չգիտեմ, թե ինչպես են վարվում նրա մյուս զրուցակիցները, բայց ես այդ պահին խնդրում եմ պարզաբանել։

Ահա այսպես։ Հինգ տարի առաջ նա դեռ պատկերացում չուներ, թե որքան առաջ կգնա սև խոռոչների մասին իր թեզը սիրելի ֆիզիկայում, ինչպիսի անհավանական տեղեկատվություն կիմանա այդ ժամանակահատվածում։ Փաստեր, որոնց մասին նա դեռ հինգ տարի առաջ ենթադրում էր, թե դրանք անհնար են առանց Աստծո գոյության։ Իսկ այսօր դրանք լիովին տրամաբանական բացատրություն և գիտական հիմնավորում ունեն։ Եվ այդ ժամանակ բոլորովին պետք չէր Աստծուն վերագրել այն, ինչը դեռ հասկացված չէր կամ անհասկանալի էր։ Նույնը կլինի նաև հինգ տարի հետո։

Եվ ահա ավտոբուսում մի կին կիրճի այն կողմում եկեղեցի տեսնելիս սկսում խաչակնքվել։ Հնարավոր է` նա Աստծուն է դիմում իր երեխաների համար, կամ, օրինակ, հիվանդ մորը բուժելու, կամ ամուսնուն պաշտպանելու համար, որը ծառայում է սահմանին։

Կարող է պարզվել, որ նա տասը տարին մի անգամ է մտնում եկեղեցի` սահմանափակվելով ավտոբուսի մեջ խաչակնքվելով։ Կամ նա աշխատում է ինչ-որ լավ տեղում, ապրում է բոլորովին ոչ իր աշխատավարձով, այլ կաշառքներով և նվերներով, որոնք բնական են համարվում մեր կյանքի մի շարք ոլորտներում։ Կամ նա ուղղակի տականքի մեկն է, դե, դրա համար Աստված նրան կպատժի այն աշխարհում։

Храм Гроба Господня в Иерусалиме - Sputnik Արմենիա
Ոչ թե տեր, այլ հյո՞ւր. ո՞ւմ է խանգարում Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցին

Ինչո՞ւ եմ այս ամենն ասում։ Հավանաբար, պետք է հավատացյալներին թողնել բարեբեր կրակի աստվածային ծագմանը հավատալու իրավունքը, իսկ աթեիստներն առանց հոգևորական Աղոյանի էլ միշտ համոզված են եղել, որ այդ կրակը մարդիկ են վառում։ Դա հավատացյալ մարդու հավատի ազատության իրավունքն է, անբաժանելի իրավունքը։

Բայց աթեիստները նույնպես ունեն հավատի բացակայության անբաժանելի իրավունք։ Նա չի կարող հասկանալ, թե ինչու չի կարելի խաղող ուտել մինչև Խաղաղօրհնեքը, չնայած մինչև այդ արարողությունը խաղող է վաճառվում, և ոչ ոք չի խանգարում գնել այն։

Իսկ թե ինչու աթեիստը պետք է ենթարկվի եկեղեցու քմահաճույքին և աշխատանքի չգնա համարյա ամեն երկուշաբթի` դրա փոխարեն աշխատելով շաբաթ օրը և խախտելով իր շատ ծրագրեր, արդեն այդքան միանշանակ չէ։ Եթե երկուշաբթին ոչ աշխատանքային է, ապա գրասենյակ և գործարան գնալն իմաստ չունի, թերևս ի նշան բողոքի։ Բայց շաբաթ օրը ստիպված է աշխատել։

Եվ հասկանալի չէ, թե ինչու են նման մեռելոցներն ամրագրվում պետության կողմից, որից եկեղեցին, թվում է` բաժանվել է։

Բայց չէ որ եկեղեցին (լայն իմաստով) կազմակերպություն է, որտեղ ցանկացած կազմակերպության նման աշխատում են լավ և վատ մարդիկ, բարապաշտներ ու բացահայտ տականքներ։ Բայց ի տարբերություն մյուս կազմակերպությունների, եկեղեցու ներկայացուցիչները հասարակությանը մատուցվում են որպես բարոյական հեղինակություններ, նրանք մեզ սովորեցնում են, թե ինչպես պետք է ճիշտ ապրենք և նույնիսկ մտածենք։ Սովորեցնում են միայն նրա համար, որ պատկանում են եկեղեցուն։

Իսկ եթե մենք ապահովում ենք հավատի ազատություն, ապա դա չպետք է ոտնահարի աթեիստների իրավունքները։ Այլ կերպ ասած, եթե պետությունն աշխարհիկ է, ապա, հավանաբար, երկուշաբթիները պետք է աշխատանքային լինեն։

Ընդհանրապես, նման վեճերն օգտակար են հատկապես նրանց, ովքեր ապրում են բազմոցի վրա և սոցցանցերում։ Նրանցից մի քանիսը, առաջին հերթին նրանք, ովքեր խարանեցին քահանա Աղոյանի ասած «հերետիկոսությունը», եթե չեն ալարել, ապա թեկուզ իմացել են, թե ինչ է «բարեբեր կրակը» և որտեղ է գտնվում Երուսաղեմը։ Ամեն դեպքում ավելի լավ է, քան թուրքական և հնդկական սերիալները։ Դե, հայկականները` նույնպես։

Լրահոս
0