00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարեբեր կրակ. ինչ է թաքնված Երուսաղեմի հայ քահանայի անկեղծության հետևում

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցБлагодатный огонь
Благодатный огонь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմում կոչ են անում միանշանակ չվերաբերվել բարեբեր կրակի իջնելուն։ Ցանկացած կանթեղ, որ վառվում է Աստծու գերեզմանի տաճարում, արդեն հզոր, հրաշագործ ուժ ունի ցանկացած հավատացյալի համար։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Բարեբեր կրակի իջնելը հոգևոր, քրիստոնեական խորհուրդ ունի, որը հրապարակելու իրավունք ոչ ոք չունի, կարծում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը։

Александр Волков - Sputnik Արմենիա
Բարեբեր կրակի «դիմակազերծումը» հայ քահանայի խղճին է. ՌՈՒԵ հայտարարությունը

Աստծո գերեզմանի տաճարում հայ և հույն հոգևորականների միջև վեճ է սկսվել «բարեբեր կրակի» մասին ռեպորտաժի նկարահանումների ժամանակ։

Քրիստոնեական Զատկի նախաշեմին Աստծու գերեզմանի տաճարում հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ Սամուել Աղոյանը իսրայելցի լրագրողին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունենում բարեբեր կրակի` երկնքից իջնելու արարողությունը։ Հայր Աղոյանը, որը կրակը վառելիս երեք անգամ եղել է Կուվուկլիայում (դեղնավարդագույն մարմարե գմբեթարդ մատուռում), ռեպորտաժի հեղինակ Իգալ Մոսկոյին պատմել է, որ պատրիարքները մոմերի խրձերը վառում են կանթեղից, և բարեբեր կրակի մեջ ոչ մի առեղծվածային բան չկա։ Քահանայի անկեղծ խոստովանությունը մտահոգել և զայրացրել է հույների եկեղեցու ներկայացուցչին, որը հարցազրույցի պահին կանգնած է եղել հայ քահանայի կողքին և պահանջել անհապաղ դադարեցնել նկարահանումը։

«Ես անձամբ դեմ եմ նման հայտարարություններին, դա քրիստոնեության խոցելի կետերից է։ Այդ քրիստոնեական գաղտնիքը հրապարակելու, առավել ևս նման հայտարարություններ անելու իրավունք ոչ ոք չունի։ Ցանկացած իրավիճակում մենք պետք է հաշվի առնենք միլիոնավոր հավատացյալներին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տիրան վարդապետ Հակոբյանը։

Քահանայի խոսքով` պետք չէ միանշանակ ընկալել և մեկնաբանել բարեբեր կրակի իջնելը։ Ավելին, դրա գոյության մասին կարող են նույնիսկ չկասկածել նրանք, ովքեր աղոթում են Կուվուկլիայում։

«Մենք հավատում ենք հրաշքի, բայց միաժամանակ հասկանում ենք, որ նույնիսկ այնտեղ գտնվող պատրիարքը կամ մյուս քահանաները կարող են չզգալ և չտեսնել դա։ Չպետք է մոռանալ նաև այն, որ յուրաքանչյուր մարդ, լինի քրիստոնյա կամ հրեա, «հրաշք» ասելով հասկանում է զուտ իր ապրումը։ Օրինակ` մենք չենք տեսել, թե ինչպես են գինին ու հացը վերածվում Քրիստոսի արյան և մարմնի, բայց մենք հավատում ենք դրան։ Այստեղ մեծ նշանակություն ունի հավատի աստիճանը», — ասաց վարդապետը։

Նա նշեց, որ հնարավոր է` Աղոյանը ակնթարթային, «շոշափելի» հրաշք է նկատի ունեցել, երբ ասել է, որ բարեբեր կրակի իջնելու մեջ առեղծվածային ոչինչ չկա։

«Ցանկացած կանթեղ, որ վառվում է Կուվուկլիայում, արդեն ունի հզոր, հրաշագործ ուժ ցանկացած հավատացյալի համար։ Այս լույսը խորհրդանշում է Քրիստոսի հարությունը», — ասաց Հակոբյանը։

Աղոյանի արտահայտություններն անընդունելի է համարում նաև Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և ԶԼՄ-ների հետ եկեղեցու փոխհարաբերությունների հարցերով սինոդական բաժնի ղեկավարի տեղակալ Վախթանգ Կիպշիձեն։

Храм Гроба Господня в Иерусалиме - Sputnik Արմենիա
Հայ քահանայի խոստովանությունը բարեբեր կրակի «հրաշքի» մասին աղմուկ է առաջացրել Երուսաղեմում

«Մեզ մոտ մեծ հիասթափություն է առաջացնում բարեբեր կրակի իջնելու թեման սկանդալային դարձնելու փորձերը, երբ ամբողջ ուղղափառ աշխարհը պատրաստվում է Զատկին։ Ուղղափառ աշխարհի համար այն հոգևոր իրադարձություն է, որին մասնակցում են միլիոնավոր հավատացյալներ։ Այդ բազմադարյա ավանդույթը վարկաբեկելու մտադրությունն անընդունելի է և կողմնակի կերպով նպատակ ունի խախտել աղոթքի վիճակը, որի մեջ գտնվում են ուղղափառ հավատացյալները Քրիստոսի հարության լուսավոր տոնին նախապատրաստվելու ժամանակ», — ասել է Կիպշիձեն ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Երուսաղեմի հայ պատրիարքարանի հոգևորական, Ղևոնդ վարդապետն արհեստական է համարում բարեբեր կրակի իջնելու գաղտնիքի մասին հայ քահանայի հայտարարության շուրջ ստեղծված իրարանցումը։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին։

«Մենք երբեք չենք հայտարարել, որ կրակն իջնում է երկնքից։ Այո, նման հրաշքներ եղել են, բայց դրանք տեղի են ունեցել հրապարակավ», — ասել է Ղևոնդ վարդապետը։

Նրա խոսքով` հայկական եկեղեցին բարեբեր կրակի ավանդույթը կապում է եկեղեցու հիմնադիր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ։ Հավատալիքի համաձայն` Գրիգոր Լուսավորիչը, իրեն արժանի չհամարելով մտնել Երուսաղեմի Աստծու գերեզմանի տաճար, գնացել է քարանձավներ և երկար աղոթել։ Շաբաթ օրը` Զատկից մեկ օր առաջ, նա մտել է Աստծու տաճար, որտեղ վառվել են բոլոր մոմերը և կանթեղները, որից հետո նա կոչվել է Լուսավորիչ։ Այսօր այդ վայրում, որտեղ նա աղոթել է, Հայկական եկեղեցի է կանգնած, բացատրել է Ղևոնդ վարդապետը։

Կրակը բարեբեր է համարվում, քանի որ Գրիգոր Լուսավորչի աղոթքներով բարեբերություն է տիրում, կարող են հրաշքներ կատարվել, բուժվել հիվանդներ, նշել է քահանան։

VII դարում հիմնված Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն անկախ է մյուս քրիստոնեական հաստատություններից և հունական ու լատինական պատրիարքարանների հետ միասին Սուրբ հողի հիմնական սրբությունների մի մասի սեփականության իրավունք ունի, այդ թվում` Բեթղեհեմում Սուրբծննդյան տաճարի և Երուսաղեմում Հարության տաճարի։

Երուսաղեմի պատրիարքարանը ՀԱԵ ինքնավար պատրիարքարան է, որը ճանաչում է Ամենայն հայոց կաթողիկոսի հոգևոր հեղինակությունը։ Պատրիարքի նստավայրը գտնվում է Հին քաղաքի Հայկական թաղամասում։

Բարեբեր կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ առաքյալ Պետրոսը, և այն սրբություն է համարվում հավատացյալների համար։ Զատկի նախօրեին պատրիարքի, հոգևորականության և հազարավոր ուխտավորների աղոթքով կրակի վառվելը համարվում է «բարեբեր կրակի` երկնքից իջնելու հրաշք»։

Ուղղափառ եկեղեցիների հավատալիքի համաձայն` հրաշագործ կրակն «իջնում է երկնքից» հույն պատրիարքի ձեռքերի մեջ, և նա հայկական եկեղեցու պատրիարքի հետ միասին բաժանում է այն տաճարի շուրջ հավաքված հավատացյալներին։

Լրահոս
0