00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի աշխատավարձը կիջնի, Կարեն Կարապետյանն էլ կտուժի

© Photo : official site of the President of RAВ связи с 25-летней годовщиной создания Армянской армии Президент РА Серж Саргсян наградил почти две сотни военнослужащих и ополченцев высшими наградами РА, орденами и медалями и присвоил также высокие воинские звания
В связи с 25-летней годовщиной создания Армянской армии Президент РА Серж Саргсян наградил почти две сотни военнослужащих и ополченцев высшими наградами РА, орденами и медалями и присвоил также высокие воинские звания - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլին Հայաստանում նախանշված փոխատեղումներին զուգահեռ նախատեսվում են նաև աշխատավարձերի փոփոխություններ։ Sputnik Արմենիան պարզել է, թե այս փոփոխություններից ով ֆինանսապես շահած դուրս կգա և ով կտուժի։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի, Նելլի Դանիելյան. - Sputnik. Հայաստանում արդեն մեկնարկած ու դեռ ընթացքի մեջ գտնվող իշխանական փոփոխությունները միայն պաշտոնյաների փոփոխություններով չեն սահմանափակվի։ Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։ Նորընտիրները պաշտոնները ստանձնելուց հետո կսկսեն իրենց շրջապատել հավատարիմ թիմերով` ընտրություն կատարելով հին ու նոր դեմքերի միջև։ Այնպես որ հանուն աթոռի ու պետական բարձր աշխատավարձի կրկեսն առնվազն երկու ամիս ապահովված է, հատկապես որ հացն էլ ապագա պաշտոնյաներին խոստանում է ԱԺ-ում քննարկման մեջ գտնվող «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը։

Серж Саргсян и Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ով նշանակի, նրան էլ կերդվեն. նոր կառավարության նշանակման կարգի սև ու սպիտակ կողմերը

Դրանով պետական մի շարք պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումներ են նախատեսված։

Եթե նպաստների, թոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացման համար բյուջեում փող չկար, ապա բարձրաստիճան պաշտոնյաների դրույքաչափերի բարձրացման համար գտնվեց։

ՀՀ վարչապետն, օրինակ, մինչև հիմա 1 190 520 դրամ աշխատավարձ էր ստանում, ապրիլից հետո ստանալու է 1 256 660 դրամ, շուրջ 66 000-ով ավելի։ Օրինագծի հեղինակները, թերևս, հաշվի են առել այն հանգամանքը, որ նոր վարչապետի գործն ավելանալու է, լիազորություններն` ընդլայնվելու։ Բայց այս նույն տրամաբանության մեջ չի տեղավորվում ՀՀ նախագահի աշխատավարձի հարցը։ Բանն այն է, որ օրենքում այն անփոփոխ է մնալու` անկախ նախագահի լիազորությունների կրճատումից։ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ից հետո ստանալու է 1 322 800, այնքան, որքան այսօր ստանում է Սերժ Սարգսյանը։

Այսինքն` եթե ԱԺ-ն վարչապետ ընտրի Սերժ Սարգսյանին, նրա աշխատավարձն այդ պաշտոնում ներկայիս աշխատավարձի համեմատ 66140 դրամով ցածր է լինելու։

Դե իսկ եթե առաջին փոխվարչապետ նշանակվի Կարեն Կարապետյանը, ինչպես կանխատեսվում է, նա ևս ֆինանսապես կտուժի։ Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը 1 190 520 դրամ աշխատավարձ է ստանում, ապա առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ստանալու է 1 058 240 դրամ։ Մյուս երկու փոխվարչապետները նրանից 33 070 դրամով պակաս աշխատավարձ կստանան, յուրաքանչյուրը` 1 025 170 դրամ։ Համեմատության համար նշենք, որ փոխվարչապետի աշխատավարձն այսօր 992 100 դրամ է ստանում։

Международный форум евразийского партнёрства. Карен Карапетян и Армен Геворкян - Sputnik Արմենիա
Նոր Հայաստանը հին դեմքերով. ովքե՞ր կղեկավարեն երկիրը

Նախարարների աշխատավարձերը նոր կառավարությունում չեն փոխվի։ Նրանք կշարունակեն ամսական ստանալ 793 680 դրամ։

Փոխարենը օրենքի նախագիծը բավական բարձր աշխատավարձեր է նախատեսում ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջին դեմքերի համար։

Այսպես. Աշխատակազմի ղեկավարը նախարարներին հավասար կվարձատրվի, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն ու վարչապետի գլխավոր խորհրդականը կստանան 661 400-ական դրամ, վարչապետի օգնականը` 529 120։

Նախագահի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը ևս փոփոխությունների արդյունքում չի փոխվի։ Այդ պաշտոնյան կշարունակի բյուջեից ամեն ամիս նախարարների աշխատավարձին հավասար աշխատավարձ ստանալ (793 680 դրամ): ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատավարձերի փոփոխություն օրենքի նախագիծը չի նախատեսում։

Բայց նախատեսում է կրճատումներ։

Նոր նախագահի աշխատակազմը նոր օրենքով նախատեսում է առավելագույնը 150 հոգի, այն դեպքում, երբ Բաղրամյան 26-ում այսօր 380 մարդ է աշխատում։ Իսկ նոր վարչապետի աշխատակազմը, հակառակը`կրկնակի ավելանալու է։ Այն բաղկացած է լինելու 600 հոգուց` ներկայիս 300-ի փոխարեն։

Այնպես որ նորընտիր ու նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոններ ստանձնելուց հետո մինչ պետական գործերին անցնելը դեռ պետք է ձևավորեն իրենց աշխատակազմերը։ Ոմանք հաց կստանան, մյուսները` ստիպված կլինեն բավարարվել կրկեսով։

Լրահոս
0