00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Հայաստանը հին դեմքերով. ովքե՞ր կղեկավարեն երկիրը

© Sputnik / Aram NersesyanМеждународный форум евразийского партнёрства. Карен Карапетян и Армен Геворкян
Международный форум евразийского партнёрства. Карен Карапетян и Армен Геворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապագա կոալիցիայի ձևավորման գործընթացն ուղեկցվում է տեղեկատվական տարատեսակ արտանետումներով ու թերթերի սուտ լուրերով, որոնց հեղինակները հաճախ հենց իշխանական շրջանակի ներկայացուցիչներ են։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Որքան մոտենում է Հայաստանի վարչապետի ընտրության օրը, այնքան ավելի արդիական է դառնում վարչապետի ու փոխվարչապետների թեկնածուների հարցը։ Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարի անունը հայտնի կլինի ապրիլի 17-ին, նրան ընտրելու է Ազգային ժողովը։ Ու եթե հաջորդ վարչապետի հարցում որոշակի հստակություն կա (չար լեզուները պնդում են, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը), ապա երեք փոխվարչապետների հարցում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

Премьер-министр Армении Карен Карапетян на заседании Совета безопасности (1 марта 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Մեկ հուշարարի Հայաստանը. ի՞նչ դեր են նախատեսել Կարեն Կարապետյանի համար

Ըստ նոր սահմանադրության` կառավարությունում երեք փոխվարչապետ է լինելու։ Ընդ որում` նրանցից մեկը առաջին փոխվարչապետի կարգավիճակ է ունենալու։

Հղում անելով սեփական աղբյուրներին` «Ժամանակ» օրաթերթը գրում է` փոխվարչապետներից մեկը կարող է լինել Արմեն Գևորգյանը, որը հիմա նախագահի աշխատակազմի ղեկավարն է։ Գևորգյանը արդեն երկու անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը, և ևս մեկ անգամ 2014թ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում:

2016 թվականի սեպտեմբերին նրան կրկին նշանակեցին նախագահի աշխատակազմի ղեկավար։ Հաշվի առնելով նրա աշխատանքային մեծ փորձն ու իշխանությունների ոչ այդքան հարուստ կադրային պաշարները` հավանական է, որ Գևորգյանը փոխվարչապետի աթոռին վերադառնա։

Պարբերականը չի ճշտում` արդյո՞ք Գևորգյանն առաջին փոխվարչապետ կնշանակվի։ Եվ դա հասկանալի է, քանի որ առաջին փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն գործող վարչապետ Կարեն Կարապետյանն է։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները հիմա ամեն կերպ խուսափում են առաջիկա կադրային տեղափոխումներից խոսել` կոչ անելով հետաքրքրասեր լրագրողներին սպասել ընտրություններին, և այն ժամանակ «բոլորն ամեն ինչ կիմանան»։ Ամբողջ գործընթացն ուղեկցվում է տեղեկատվական տարատեսակ արտանետումներով ու թերթերի սուտ լուրերով, որոնց հեղինակները հաճախ հենց իշխանական շրջանների ներկայացուցիչներ են։

Президент Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն չբացառեց, որ Սերժ Սարգսյանին «կպարտավորեցնի» դառնալ վարչապետ

Այդ տեղեկությունների համաձայն` Սարգսյանն ու Կարապետյանն արդեն պայմանավորվել են, թե նոր իշխանության պայմաններում ով ինչ դեր է ունենալու։ Սարգսյանը վարչապետն է, Կարապետյանը` տնտեսական գծով առաջին փոխնախարարը։ Կարապետյանի դեպքում, որն այդպես էլ չհեռացավ «մենեջերի» իմիջից, սա համապատասխան դեր է։ Վարչապետության ընթացքում նա փորձեց հնարավորին չափ հեռու մնալ քաղաքականությունից։ Ինչ վերաբերում է երրորդ փոխվարչապետին, ապա այդ հարցը կախված է ապագա կոալիցիայի կազմից։ Եթե հիմա իշխող կոալիցիայի կազմում միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ապա չի բացառվում, որ ապրիլից հետո այնտեղ կարող է ներառվել նաև մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Կուսակցության խորհրդարանական խմբակցությունը` «Ծառուկյան» դաշինքը, մարտի 2-ին հայտարարեց, որ նախագահի ընտրության ժամանակ սատարելու է իշխանության ներկայացրած Արմեն Սարգսյանին։ Որոշ տեղեկություններով` փոխարենը «Ծառուկյան» դաշինքը հույս ունի մի կտոր իշխանություն ստանալ։ Եթե Գագիկ Ծառուկյանի հույսերն արդարանան, ապա հնարավոր է` երրորդ փոխվարչապետն ընտրվի «Բարգավաճ Հայաստանի» շարքերից։ Եթե ոչ, ապա երրորդ փոխվարչապետի պաշտոնը բաժին կհասնի դաշնակցականներից մեկին։

Ասում են` վերջիններն արդեն կողմնորոշվել են իրենց թեկնածուի հարցում։ Դա կլինի ՀՅԴ խմբակցության ներկայիս քարտուղար Աղվան Վարդանյանը։ Նա արդեն եղել է կառավարությունում։ 2003-2008 թվականներին Վարդանյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է եղել։

«Բարգավաճ Հայաստանի» մուտքը կոալիցիա, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ի համար տհաճ անակնկալ կլինի, քանի որ դա կարող է տեղի ունենալ նաև «Դաշնակցության» հավանական պորտֆելների հաշվին։

Լրահոս
0