00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմենուհին` Չարենցի սերը. մեծ բանաստեղծի սիրո պատմության վարագույրը շուտով կբացվի

© Sputnik / Asatur YesayantsЕгише Чаренц
Егише Чаренц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրող–գրականագետ Հովիկ Չարխչյանը բացահայտել է Չարենցի ու Արմենուհի Տիգրանյանի մեծ սիրո թաքուն էջերը։ Սիրո պատմությամբ համեմված կենսագրական վեպն առաջիկայում կհասնի ընթերցողին։ Իսկ մինչ այդ հեղինակը միայն մի փոքր բարձրացնում է վարագույրն ու բացում որոշ գաղտնիքներ։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Գրող-գրականագետ Հովիկ Չարխչյանն առաջիկայում հայ ընթերցողներին կներկայացնի Եղիշե Չարենցի կյանքի` լայն հանրությանն անծանոթ մի դրվագ։

Նոր կենսապատում-վեպում Չարխչյանը կներկայացնի Չարենցի և բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի սիրային պատմությունը։

Открытие выставки Иван Константинович Айвазовский. К 200-летию со дня рождения в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Այվազովսկու և Աննա Բուռնազյանի ամուսնության պատմությունը

«Առաջին անգամ մարդիկ կծանոթանան ամբողջական պատմությանը, քանի որ մինչև հիմա հպանցիկ գիտենք այդ սիրո մասին։ Ե՛վ Չարենցին նոր տեսակի մեջ կբացահայտենք, և՛ պատմական մի ժամանակահատվածի կանդրադառնանք, և՛ ի վերջո կբացահայտենք այնպիսի բանաստեղծուհու, ինչպիսին Արմենուհի Տիգրանյանն է, որը մոռացության է մատնվել։ Տիգրանյանի ստեղծագործություններին հայ ընթերցողները ծանոթ չեն։ Նրա գործերը Հայաստանում ընդհանրապես չեն տպագրվել։ Հրատարակված 2 գրքերից մեկը լույս է տեսել 1914թ-ին Թիֆլիսում, մյուսը` մահից հետո Բեյրութում»,- Sputnik Արմենիային ասաց Հովիկ Չարխչյանը։

Ինչ վերաբերում է մեծանուն բանաստեղծի ու երիտասարդ բանաստեղծուհու սիրո պատմությանը, Հովիկ Չարխչյանը չցանկացավ գրքի տպագրվելուց առաջ բացահայտել այն, բայց նա, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ հրապարակել է իր անձնական միկրոբլոգում։

Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն

«Այս պատմությունը սկսվեց 1919 թ. հոկտեմբերի 18-ին: Հայաստանի Առաջին հանրապետության պառլամենտի դահլիճում Հայաստանի նորաստեղծ գրական ընկերության երեկոն էր: Այդ օրը գրականագետ, օգոստոսին լուսավորության նախարար նշանակված Նիկոլ Աղբալյանը դասախոսում էր «Մի նոր բանաստեղծ. Չարենց» թեմայով: Ներկաներից շատերն առաջին անգամ էին լսում այդ տարօրինակ անունը, իսկ Աղբալյանը ոգևորված շարունակում էր իր խոսքը` հավաքվածներին համոզելով, որ հայտնվել է մի նոր, շնորհալի պոետ, որն արժանի է ամենայն գովասանքի և ուշադրության: Ելույթին հաջորդեց մտքերի փոխանակությունը, հնչեցին թեր և դեմ կարծիքներ: Իսկ այդ պահին դահլիճի հեռավոր անկյունում կանգնած բանախոսին էր լսում գեղեցկադեմ մի տիկին` Արմենուհի Տիգրանյանը»,- գրում է Չարխչյանը։

Արմենուհին` նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանի քույրը, դաշնակցական դատախազ Վարդգես Ահարոնյանի կինն էր, Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանի հարսը:

© Public DomainԱրմենուհի Տիգրանյան
Арменуи Тигранян-Ааронян - Sputnik Արմենիա
Արմենուհի Տիգրանյան

Հետագայում Չարենցի հայրենակից ու մտերիմ Կարինե Քոթանջյանն իր հուշերում գրել էր, որ ինքն է Չարենցին ուղեկցել Արմենուհու մոտ և ծանոթացրել նրանց: Կարճատև հանդիպումը 22-ամյա երիտասարդի սրտում սեր է բորբոքել իրենից 9 տարով մեծ բարձրաշխարհիկ տիկնոջ հանդեպ։

«Կանացի հասունությամբ, կենսափորձով ու նրբանկատությամբ օժտված տիկինը որքան էլ ջանում էր հոգատար քրոջ ու հովանավորի դերը ստանձնել, սակայն արդեն զգում էր, որ ինքն էլ անզոր էր լիովին խեղդել հոգում արթնացող թրթիռները: Թերևս այս երկակի վերաբերմունք էր պատճառը, որ Չարենցը տարուբերվում էր հուսախաբության ու սպասումի անհաստատ թևերի վրա` միակ սփոփանքը գտնելով գրասեղանի առաջ` իր ապրումների ու խոհերի հետ ներանձնացած»,- գրում է Չարխչյանը:

Այդ հույզերից ծնված անտիպ բանաստեղծություններից մի քանիսը ևս հեղինակը պատրաստվում է հրապարակել իր նոր գրքում։

Флора Забел - Sputnik Արմենիա
Ֆլորա Զաբել. Բրոդվեյի հայկական մուսան

Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ Չարենցը նշանակվեց Լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ, նա առանց վարանելու ու սեփական անձի մասին մտածելու, նախկին դաշնակցական գործչի կնոջն աշխատանքի տեղավորեց պետական հիմնարկում։ Արմենուհուն տրվեց հրատարակչական բաժնի քարտուղարի պաշտոնը:

Կենսագրական վեպը փաստարկված է նաև մի շարք արժեքավոր փաստաթղթերով։ Արխիվներից գտնված փաստերը, հեղինակի համոզմամբ, վկայում են մեծ սիրո ու նվիրումի մասին։

Բայց մեծ սիրուն լուսավոր ավարտ վիճակված չէր ։ Արմենուհի Տիգրանյանը լքեց խորհրդային Հայաստանն ու մեկնեց արտասահման` միանալու ամուսնուն, բայց նա չներեց ու չընդունեց կնոջը։ Կյանքի հետագա տարիները Արմենուհին ապրեց ու մահացավ միայնակ և մոռացված։

«Արմենուհու մահից երկու տարի անց Երևանի օդանավակայանում ինքնաթիռից իջավ պատկառելի տեսքով ու տարիքով մի զբոսաշրջիկ, որ գալիս էր հեռավոր Նյու Յորքից: Վարդգես Ահարոնյանն էր` սփյուռքում լույս ընծայվող «Հայրենիք» պարբերականի խմբագիրը, ով ավելի քան չորս տասնամյակ անց կրկին ոտք էր դնում հայրենի հողի վրա: Նրա ձեռքի ճամպրուկում այլևայլ իրերի հետ մեկտեղ խնամքով զետեղված էին գունատ, հնաբույր թղթեր. Չարենցի ձեռագրերն էին` անհայտ բանաստեղծություններ` նվիրված… դարձյալ Արմենուհուն: Ահարոնյանը ձեռագրերը հանձնեց Հայաստանի գրողների միությանը: Սա իրոք ասպետական քայլ էր: Նույնիսկ անձնական խորը ցավն ու վիրավորանքը կարող է նահանջել մեծ պոեզիայի, մեծ տաղանդի ու սիրո առաջ»,- գրում է Չարխչյանը։

Тадж-Махал — мавзолей-мечеть, находящийся в Агре, Индия - Sputnik Արմենիա
Հայուհու հանդեպ Շահ Ջահանի 404–ամյա սիրո պատմությունը հավերժացել է տաճարում

Այսօր էլ աշխարհի տարբեր կողմերում Եղիշե Չարենցի անտիպ գործեր կան, վստահեցնում է գրականագետը։

«Չարենցի անտիպ գործեր որոնելն ու գտնելը սենսացիա չէ։ Հենց հիմա կան վկայություններ, որ Չարենցի մի ամբողջ բանաստեղծական տետր կարելի է գտնել Վրաստանում, պետք է ընդամենը գնալ, տեղում երկար ժամանակ զբաղվել, գտնել։ Պահվել է մի ընտանիքում, փոխանցվել է մեկից մյուսին, ձեռքից ձեռք, պետք է փնտրես, որոնես` ուր է հասել, որտեղ է։ Մի երկտող գտնելու համար շատ երկար է պետք լինում որոնել»,- ասում է նա։

Գրող-գրականագետը հիշեցնում է, որ Չարենցի կյանքի մի բավական երկար ժամանակահատվածն անցել է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար նրա ստեղծագործությունների որոնումները միայն Հայաստանով չպիտի սահմանափակվեն։

Վրաստան, Բաքու, Լենինգրադ, Մոսկվա, Արևմտյան Հայաստան. բոլոր այս վայրերում, Չարխչյանի խոսքով, մեծ բանաստեղծը թողել է իր հետքը, որով գնացողները վստահաբար հաջողության կհասնեն։

Լրահոս
0