ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. 49-ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվել ու հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի ունեցել այսօր՝ մարտի 13-ին, Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Հարություն Փամբուխչյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արտաշատի վարչական տարածքում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 OX 778 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արման Բագրատյանն ու Արմեն Ներսիսյանը։
Ճանապարհային ոստիկաններն օգնել են նաև վարորդին, որպեսզի ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվի երթևեկելի գոտի։