ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2018»-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Այսել Մամեդովայի երգը կփոփոխեն սոցցանցերում ծագած քննադատության պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Բրիտանացի պրոդյուսերը որոշել է փոխել «X my heart» ստեղծագործության սկզբնամասը և ավելի էլեկտրոնային դարձնել։
Երգչուհին Sputnik Ադրբեջանին ասել է, որ բրիտանացի պրոդյուսեր Թիմ Բրանն այդ որոշումը կայացրել է Հունաստանում անցկացված փորձերից հետո։
Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ այդ երգը հաջողություն չի ունենա մրցույթում։ Սրան գումարվել է բուքմեյքերների կանխատեսումները, ըստ որի` Ադրբեջանի երգն անգամ լավագույն տասնյակում չի հայտնվի։
Եվրատեսիլ 2018-ը կանցկացվի 2017 թվականի հաղթող երկրում՝ Պորտուգալիայում։ Կիսաեզրափակիչ փուլը նախատեսված են մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։