ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, բացահայտել է Instagram–ում տեղադրվող հիանալի լուսանկարների գաղտնիքը։ Instagram–ում Լևինան բավական ակտիվ է։
«Միայն լավագույն ընկերուհին կարող է թեժ արևի տակ 3 ժամ պառկել, ընկերուհու համար հիանալի կադր ստանալու համար։ Մյուս ընկերուհին, այն պարագայում, եթե նա էլ լավն է, երբեք չի ասի արևային հարված ստացած ընկերուհուն, որ կադրն անհաջող է ստացվել։ Քանի որ իմ լավագույն ընկերուհին` @eugenie_mark–ը, կարդում է Instagram–ի իմ գրառումները և իմանում է այդ մասին, ես այդքան էլ լավ ընկերուհի չեմ, սակայն ամենից շատ ինձ վշտացնում է այն, որ ֆոտոգենիկ չեմ», – գրել է Ժաննան։
Ժաննա Լևինայի հումորն արժանի գնահատական ստացավ երկրպագուների կողմից։ Շատերն ընդգծեցին կատարյալ լուսանկար ստանալու Լևինայի «անհագուրդ ցանկությունը», մյուսները նշեցին Գարիկի կարևորությունն ու պրոֆեսիոնալիզմը։
«Լավագույն ընկերուհուց ավելի լավ կարող է լինել միայն լավագույն ամուսինը։ Նա կարող է ընկերուհուց ավելի լավ լուսանկար անել», – գրել է lnnusencia օգտատերը։
«Ժաննան շատ «կյանքով լեցուն է»։ Ամեն ինչ բնական է ու առանց պաթոսի», – նշել է lianna.art.art–ը։
Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Սոչիում 1997 թ–ին կայացած ՈՒՀԱ-ի փառատոնում: Նրանք սկսել են շփվել 1998թ-ից: Ամուսինները երկու երեխա ունեն` դուստր և որդի: