ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում մարտի 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: