ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 11-ին, ժամը 20:30-ի սահմաններում Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 35 FC 635 համարանիշի և Mercedes մակնիշի 35 LF 855 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև պատին և հայտնվել ավտոլվացման կետում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, ևս մեկը` «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մարդիկ փաստում էին, որ ճանապարհի այդ հատվածում հաճախակի են լինում վթարներ: