00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կնոջ «փափուկ ուժը» Բրիտանիայի և ԱՄՆ–ի շուկաներում

© Sputnik / Asatur YesayantsОснователь компании "Granatus" Наира Манукян
Основатель компании Granatus Наира Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կանանց տոնի կապակցությամբ (չէ՞ որ հայերը կանանց միամսյակ են տոնում), Sputnik Արմենիան պատմում է գործարար կանանց մասին, որոնք չեն սիրում պարապ մնալ։

Արամ Գարեգինյան, Sputnik

Մեր առաջին պատմության հերոսուհին Նաիրա Մանուկյանն է, որը ներկայացնում է Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան, նա Granatus արտահանող ընկերության և Export Bridge նոր նախագծի հիմնադիրն է։

Օրերից մի օր՝ 2006-ին, բրիտանացիներն ու ամերիկացիները մտան խանութներ ու տեսան հայկական նռան հյութ… Դե իհարկե, փոքր-ինչ շտապեցինք: Բայց հենց այդ ժամանակից Նաիրան սկսեց իր ամենօրյա աշխատանքը վաճառքների համար:

8 марта в Ереване - Sputnik Արմենիա
Հայ կնոջ վախերը. գործարար կանանց կյանքի երևացող ու աներևույթ կողմերը

Խնդիրների դեպքում Նաիրան իր համար բացառեց «դե չստացվեց էլի…», «էլի թուրքերը գլխներիս սարքեցին» և այլ արդարացումները: Նա սկսեց կրկնակի ուշադրությամբ հետևել հաճախորդներին:

Շատերին դեմքով էր ճանաչում, որովհետև աշխատանքը սկսել էր ոչ թե հսկա ցանցերից, այլ փոքր ու միջին խանութներից: Դրանցից մեկն էր, օրինակ, Լոնդոնի Startisans-ը: Այնտեղ հավաքվում են startup artisans, այսինքն սկսնակ արհեստագործները: Հաճախ հենց նրանք կամ նրանց ընտանիքի անդամները զբաղվում են նաև վաճառքով:

Իզուր են ասում, թե անգլիացիները սառն են: Երբ հաճախորդը գոհ էր մնում, մեզանից պակաս չէր ուրախանում: Ժպտալով մոտենում, ասում էին՝ ինչ լավն էր ձեր ապրանքը: Էլի ունե՞ք: Եթե դուր չէր գալիս, հանգիստ բացատրում էին, թե ինչու:

Վաճառողը կարող է և պետք է «թաթախվի» այդպիսի առօրյա մանրուքների մեջ, համոզված է Նաիրան: «Քանակով մենք մրցակցել չենք կարող Թուրքիայի կամ Հնդկաստանի հետ: Նրանց մթերքն այնքան շատ է, որ ցանցերի մենեջերներն իրենք են գալիս այնտեղ՝ապրանք ընտրելու: Դեռ ոչ ոք Հայաստան չի գա: Հետևաբար մենք պիտի առաջարկենք», — ասում է նա:

Միշտ չէ, որ փոքր արտադրողները գիտեն, թե ինչպես է պետք հետևել որակին ու արժեքին: «Բայց դա նրանց մեղքը չէ: Մեր խնդիրն է՝լինել ոչ միայն միջնորդ, այլև խորհրդատու», — ասում է Մանուկյանը:

Զինված իր գիտելիքներով՝ Նաիրան իր ուսերին կառնի առևտրի մի նոր կամուրջ՝ Export Bridge: Այն կդառնա առևտրի հարթակ՝ դեպի Արևմուտք արտահանելու համար: Դրանից կկարողանան օգտվել փոքր ու միջին արտադրողները, լինեն դա Մեղրու կամ Նոյեմբերյանի չրագործ ընտանիքները, Տաթևի հուշանվերների վարպետը կամ շոկոլադի փոքր արտադրամասերը, որոնք գործում են Երևանում: Նաիրա Մանուկյանը պատրաստ է ձեռք մեկնել բոլորին:

Լրահոս
0