00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գագիկ Սուրենյան
Սպասվում է նորմայից տաք ու սակավ տեղումներով դեկտեմբեր.Սուրենյան
09:23
1 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:25
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ հուշարարի Հայաստանը. ի՞նչ դեր են նախատեսել Կարեն Կարապետյանի համար

© Photo : official site of the President of RAПремьер-министр Армении Карен Карапетян на заседании Совета безопасности (1 марта 2018). Ереван, Армения
Премьер-министр Армении Карен Карапетян на заседании Совета безопасности (1 марта 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկրի ղեկավարությունը պատրաստվում է փոխանցել իշխանությունն ինքն իրեն. լիազորությունները կմնան նույնը, անվանումները` կփոխվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik,Դավիթ Գալստյան. ՀՀ նախագահի ընտրություններն, ինչպես և նախատեսվում էր, առանց անակնկալների անցան։ Երկրի գործող նախագահի թեկնածուն ընտրվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Առջևում վարչապետի ընտրություններն են։ Վարչապետը, փաստացիորեն, դառնալու է երկրի առաջին անձը, որին սահմանադրական փոփոխություններից հետո կանցնեն երկրի կառավարման բոլոր լծակները։

Армен Рустамян - Sputnik Արմենիա
ՀՅԴ–ն չի բացառում` Սերժ Սարգսյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին

Ինչպես ասում էր Թալեյրանը, «չկա ավելի ցավալի բաժանում, քան իշխանությունից բաժանվելը»։ Այդ պատճառով մեր իշխանությունները որոշեցին հետաձգել այդ ցավալի պահը։ Համենայն դեպս` փորձագետները համոզված են դրանում։

Այսպես` քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ իշխանության բոլոր մեծ ու փոքր քայլերը, ակնհայտ ու քողարկված ակնարկները վկայում են այն մասին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը։

«Օրինակ, օրենսդրական փոփոխությունները` առաջին փոխվարչապետի պաշտոնի ի հայտ գալը, Անվտանգության խորհրդի նոր կազմը, վկայում են, որ Սերժ Սարգսյանը մտադիր է զբաղեցնել վարչապետի աթոռը», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` այդ առումով պետք չէ անակնկալների սպասել, իրավիճակը կարող է փոխվել միայն ատակարգ իրավիճակի դեպքում։ Իսկ այդպիսի դեպքերն, իհարկե, հնարավոր չէ կանխագուշակել։

Փորձագետի համոզմամբ` անակնկալներ չեն լինի նաև փոխվարչապետի ընտրության դեպքում։ Ըստ Հակոբյանի` այդ մասին են վկայում նաև Սերժ Սարգսյանի ուղերձները։ Օրինակ այն, որ նա որևէ դժգոհություն չի հայտնում տնտեսական աճի վերաբերյալ։

«Կարծես ոչ մի հիմք չկա ներկայիս վարչապետին իր լիազորություններց զրկելու համար։ Ամենայն հավանականությամբ` ոլորտների տարանջատումը (Կարապետյանը կվերահսկի տնտեսությունը) կպահպանվի նաև նոր վարչապետի ընտրություններից հետ», — ասաց Հակոբյանը։

Новоизбранный президент Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Այլընտրանք չունեցող 4-րդ նախագահը. ե՞րբ պարզ կդառնա` Սարգսյանը կեղծում է, թե ոչ

Հակոբյանը վստահ է, որ այժմ վարչապետի փիարով են զբաղված, այդ թվում` նախագահը։ Նա ցույց է տալիս, որ գոհ է վարչապետի աշխատանքից։ 7,5% (պաշտոնական տվյալների համաձայն) տնտեսական աճ ապահովող վարչապետին փոխելու հիմք չկա։

Նրան փոխարինելու հնարավորություն միշտ էլ կա։ Քաղտեխնոլոգի խոսքով` վարչապետերը միշտ էլ նախագահների համար քավության նոխազ են դարձել, իսկ դրա համար առիթներ բավականաչափ եղել են։

Եթե հիմա այդպիսի անհրաժեշտություն լիներ, տնտեսական զարգացման ցուցանիշները կարող էին իջեցնել, կասկածի տակ դնել։

«Ամեն ինչ արվում է բոլորին, այդ թվում քաղաքական համակարգին, ցույց տալու համար, որ այդ մարդը շարունակելու է ղեկավարել տնտեսական բլոկը», —ասաց Հակոբյանը։

Դժվար է ասել` երբ այդ ամենի մասին պաշտոնապես կհայտարարվի։ Սակայն նախագահական ընտրությունները կայացան, այնպես որ, կսկսվի վարչապետի պաշտոնի համար Սերժ Սարգսյանի թեկնածության հիմնավորման գործընթացը։

Մասնավորապես քաղտեխնոլոգը կարծում է, որ հասարակությանը կսկսեն բացատրել` ինչու է վերանայվել Սարգսյանի` 2014 թվականին արված հայտարարությունը (նա հայտարարել էր, որ չի պատրաստվում կառավարության ղեկավարի պաշտոնին առաջադրվել)։

«Կարծում եմ` որպես հիմնավորում կներկայացվեն երկրի անվտանգության, դրա պաշտպանության հարցերը, ղարաբաղյան հիմնախնդիրը, տարածաշրջանային և այլ հարցեր, սակայն ոչ տնտեսական», — ասաց Հակոբյանը։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը համաձայն է, որ Սերժ Սարգսյանն ապրիլին որպես վարչապետ կստանձնի նախագահի այսօրվա գործառույթները, իսկ Կարեն Կարապետյանն առաջին փոխվարչապետ կդառնա։

Նա նաև կարծում է, որ Կարապետյանը կշարունակի կատարել իր այսօրվա պարտականությունները։

Президент Армении провел совещание с ответственными социального сектора - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ինտրիգները

Միաժամանակ քաղաքագետը կասկածելի է համարում ներկայիս իրավիճակում խորհրդարանական կառավարմանն անցնելու հնարավորությունը։

«Կառավարման խորհրդարանական ձևը սովորաբար արդյունավետ է աշխատում այն երկրներում, որտեղ կա կայացած տնտեսական համակարգ, կայացած քաղաքացիական հասարակություն, աշխատաշուկա ու արհմիություններ, նաև կուսակցություններ, որոնք ներկայացնում են ոչ թե անհատ անձանց, այլ բնակչության շերտերը», — ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` այդ երկրներում առաջնորդն է կուսակցության շահերին ծառայում, այլ ոչ թե հակառակը։ Հայաստանը զարգացման այդ փուլին չի հասել, և խորհրդարանական համակարգը` դասական իմաստով, չի գործի։

Հայաստանի քաղաքական ինստիտուտները, նրա խոսքով, ձևական են, չկա անկախ դատական համակարգ, տնտեսությունը մենաշնորհված է, աշխատող մարդկանց իրավունքները պաշտպանող արհմիություններ չկան։

«Խորհրդարանական կառավարման ձևաչափով քողարկվելով` իշխանությունները փորձում են վերականգնել կիսանախագահական համակարգը», — ասաց Բոզոյանը։

Ապրիլի 9-ից 16-ը խորհրդարանական խմբակցությունները պետք է վարչապետի իրենց թեկնածուներին առաջադրեն, որից հետո խորհրդարանը կընտրի կառավարության ղեկավարին ու կներկայացնի կառավարության մնացած անդամներին` նախարարներին ու փոխվարչապետերին։

Լրահոս
0