00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելառուսը Հայաստանին դիտարկում է որպես «Մետաքսե ճանապարհի» տարանցման երկիր

© Sputnik / STR / Անցնել մեդիապահոցПрезиденты Армении и Белоруссии Серж Саргсян и Александр Лукашенко на церемонии встречи глав делегаций государств - членов ОДКБ (30 ноября 2017). Минск, Беларусь
Президенты Армении и Белоруссии Серж Саргсян и Александр Лукашенко на церемонии встречи глав делегаций государств - членов ОДКБ (30 ноября 2017). Минск, Беларусь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բելառուս գործարարները հետաքրքրված են Մեղրիի ազատ տնտեսական գոտով ոչ միայն իրանական, այլև չինական շուկա դուրս գալու հնարավորության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Մինսկը դիտարկում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու, ինչպես նաև հայ-իրանական ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները` չինական «Մետաքսե ճանապարհով» հավանական տարանցման հնարավորության համատեքստում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը։

Ավելի վաղ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Կարբասիանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի կարող է ստեղծվել մինչև 2018 թվականի մայիսը։

Международный форум евразийского партнёрства - Sputnik Արմենիա
Հայաստանը՝ ԵԱՏՄ-ի մետաքսի ճանապարհ

«ԵԱՏՄ երկրների առաջնորդները գիտակցել են Իրանի հետ փոխգործակցության շահավետությունը։ Ոմանք ավելի մեծ շահ ունեն, ոմանք ավելի փոքր, սակայն Եվրասիական միության բոլոր անդամներն այդ գոտուց միանշանակ օգուտ կունենան։ Չենք թաքցնում, որ իրանական շուկան շատ հետաքրքիր է Բելառուսի տնտեսական շահերի համար», — ասաց Նազարուկը։

Բելառուսը չի թաքցնում, որ Իրանի հետ անմիջական համագործակցություն հաստատելը դժվար է, սակայն համատեղ ջանքերով դրան հնարավոր կլինի հասնել։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Մինսկում գիտեն նաև Հայաստանի և Իրանի փոխգործակցության պատմական փորձի մասին։

Անցյալ տարվա վերջին Իրանի և Հայաստանի սահմանին բացվեց Մեղրու ազատ տնտեսական գոտին։ Նազարուկի խոսքով` այդ գոտին լավ հեռանկարներ ունի, դրանից օգտվելու հարցում ոչ միայն իրանական, այլև ռուսական բիզնեսն է հետաքրքրված։

«Հետաքրքրություն ունի նաև բելառուսական բիզնեսը։ Մարտի 2-ին մեր վարչապետերն Աստանայում քննարկեցին հետագա փոխգործակցության հեռանկարները», — ասաց Նազարուկը։

Բացի այդ, նա հիշեցնում է, որ այդ համատեքստում Բելառուսը բանակցություններ է վարում նաև չինացի գործընկերների հետ։

«Պետք չէ մոռանալ չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության մասին, որի նպատակը պատմական մետաքսե ճանապարհի վերականգնումն է։ Մենք գիտենք, որ այդ հզոր տնտեսական, մշակութային ճանապարհի ճյուղերից մեկը Հայաստանով էր անցնում», — ասաց Նազարուկը։

Այդ պատճառով էլ Մինսկում այդ հարցը դիտարկում են նաև տրանսպորտային տարանցման հաղորդակցության ակտիվացման տեսանկյունից։

Дональд Туск и премьер-министр Китая Ли Кэцян - Sputnik Արմենիա
«Մեկ գոտի` մեկ ուղի». Չինաստանը Հայաստանի միջով դեպի Եվրոպա ճանապարհ է փորձում բացել

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Չինաստանի առևտրի նախարարությունը դիտարկում է Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության նախագիծը ներառել «Մեկ գոտի, մեկ ուղի» ռազմավարական ծրագրում։ Այդ մասին մարտի 5-ին հայտնել էր Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինը` ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ

2013 թվականին Չինաստանը հայտարարեց «Մեկ գոտի, մեկ ուղի» տնտեսական զարգացման նոր ռազմավարության մասին, որն ուղղված է Եվրասիայի երկրների միջև ենթակառուցվածքների ստեղծմանը և կապերի հաստատմանը: Ռազմավարությունը զարգացման երկու հիմնական ուղղություն է նախատեսում` Մետաքսե ճանապարհի տնտեսական ուղի և ծովային Մետաքսե ճանապարհ: Խոսքը արտոնյալ պայմաններով Արևելքից Արևմուտք ապրանքների անմիջական մատակարարման համար առևտրային միջանցք ստեղծելու մասին է:

Լրահոս
0